00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի լեհերն ուղիղ 12-ին սեղան կբացեն. լեհերի սուրբծննդյան հետաքրքիր ավանդույթները

Բաժանորդագրվել
Ամբողջ աշխարհի կաթոլիկներն այսօր տոնում են Սուրբծննդյան տոնը:

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի լեհերը աշխարհի կաթոլիկների հետ միասին դեկտեմբերի 25-ին տոնում են Սուրբ ծնունդը: Տոնական սեղանի շուրջ նրանք հավաքվում են Սուրբ ծնունդի նախօրեին, այսինքն՝ այսօր երեկոյան: Սեղանը պատրաստվում է արևի մայր մտնելուց հետո, երբ երևում է 1-ին աստղը: Պատմում է Հայաստանում լեհական համայնքի ղեկավար Լիանա Հարությունյանը:

Фестиваль Вкусный и ароматный Ереван - Sputnik Արմենիա
Ամերիկյան հրատարակությունը բացահայտել է հայերի սուրբծննդյան սեղանի գաղտնիքը

Տոնական սեղանին լեհական ազգային ուտելիքներ են՝ ոլոռով կաղամբ, բորշ, քաղցրեղեն: Հին ու ազգային ուտելիքները ոմանց հիշեցնում են նախնիների մասին, իսկ ոմանց, օրինակ՝ Լիանա Հարությունյանին, Լեհաստանում անցկացրած տարիների: Հայերին Լեհաստանում վաղուց արդեն հարազատ են համարում: Այս տարի էլ ամբողջ երկիրը տոնեց հայ համայնքի ձևավորման 650 ամյակը:

Լեհական ավանդույթի համաձայն՝ սուրբծննդյան սեղանին պիտի միս չլինի: Իսկ ձուկն, ահա, պարտադիր է:

Ավանդույթներից մեկի համաձայն՝ սեղանին տասներկու ուտեստ է մատուցվում։ Պարտադիր պետք է համտեսել յուրաքանչյուրից, որպեսզի հաջորդ տարի ինչ-որ ուտեստ «չվիրավորվի» ու կրկին սեղանին չհայտնվի։

Տանտերերն ու հյուրերը սեղանի շուրջ նստում են ըստ տարիքի: Լեհական ավանդույթան համաձայն՝ սա կօգնի, որ ավելի երիտասարդները մեծերից շուտ չլքեն այս աշխարհը:

Սեղանի սփռոցի տակ լեհերը չորացած խոտ են դնում՝ ի հիշատակ այն բանի, որ Հիսուս ծնվել է ախոռում, ոչ շքեղության մեջ: Այդ պատճառով իսկական հավատացյալների համար Սուրբ ծնունդը ոչ թե սեղանի շուրջը հավաքվելու, այլ հոգևոր վերականգման տոն է:

«Պատկերացրեք, Լեհաստանի գյուղերում, նաև՝ քաղաքներում այս սովորույթը դեռ պահպանվում է»,-ասում է Հարությունյանը:

Ընթրիքից հետո լեհերն ընտանիքով երգում են սուրբծննդյան երգեր: Առանց այդ երգերի ոչ մի տոն չի անցնում:

«Իմ երեխաներն այդ երգերն անգիր գիտեն»,-ասում է Լիանա Հարությունյանը:

 

Լրահոս
0