ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik. Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, վանդալիզմի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Անհայտ անձը կամ անձինք Արաբկիր վարչական շրջանում հրկիզել են «Սուրբ Աստվածածին» նորակառույց մատուռը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ կայքի տեղեկությունների`անհայտ անձինք այրել են սրբապատկերը, որն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։
Նշենք, որ մատուռի կառուցումն ու հարակից տարածքի բարեկարգումը նախաձեռնել և իրականացրել է Երևանի բնակիչ Արամ Մարգարյանը՝ ընկերների և եղբայրների հետ: Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը կատարել էր մատուռի օրհնության կարգ, որից հետո այն անվանակոչվել է Սուրբ Աստվածածնի անունով:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը օրեր առաջ ներկա էր գտնվել «Արաբկիր» զբոսայգու հարևանությամբ նոր կառուցված մատուռի օրհնության և անվանակոչման հանդիսավոր արարողությանը: