00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կհանդիպենք դատարանում. Ջիգարխանյանի նախկին կինն անցել է գրոհի

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցАрмен Джигарханян с супругой Виталиной Цымбалюк-Романовской
Армен Джигарханян с супругой Виталиной Цымбалюк-Романовской - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի փաստաբանները մտադիր են մինչև վերջ պայքարել Ջիգարխանյանի դեմ դատարանում։

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik. Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանվսկայան, պատրաստվում է երեք հոդվածով հայցեր ներկայացնել դատարան։ Այդ մասին Վիտալինայի փաստաբան Լարիսա Շիրոկովան հայտնել է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին։

«Մենք երեք հոդվածով հայցեր կներկայացնենք դատարան՝ զրպարտության, անձը վիրավորելու, գործնական հեղինակությունը պաշտպանելու մասին», — ասել է Վիտալինայի փաստաբանը։

Ավելի վաղ ժողովրդական արտիստի փաստաբան Եվգենի Պարֆյոնովը «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականին հաղորդել էր, որ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան կարող էր հոգեմետ դեղեր օգտագործել Արմեն Ջիգարխանյանի կամքը ճնշելու համար։

«Մենք հերքում ենք այդ տեղեկությունները, քանի որ զրպարտանք են։ Դրանք հեշտությամբ հերքվում են իրերի ցուցակի արձանագրության բովանդակությամբ, որոնք առգրավվել են Վիտալինայի մոտ խուզարկության ժամանակ։ Ես ունեմ այդ արձանագրության պատճենը։ Ցուցակում ոչ մի սրվակ չկա։ Արձանագրությունում խոսք չկա դեղերի հետքերով հագուստի մասին», — ասել է Վիտալինայի փաստաբանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային պաշտոնական մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 137-րդ հոդվածով (անձնական կյանքի անձեռնմխելիության խախտում)։ Դաշնակահարուհին ամուսնու անձնական և ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ է հավաքել և ԶԼՄ-ներում տարածել առանց Ջիգարխանյանի համաձայնության։

Армен Джигарханян - Sputnik Արմենիա
Ջիգարխանյանի խոստովանությունը. ես մի զազրելի ցանկություն ունեմ

82-ամյա դերասան Արմեն Ջիգարխանյանի և նրա 38-ամյա կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի մասին սկսեցին խոսել հոկտեմբերի առաջին տասնօրյակում, երբ դերասանը հայտնվեց հիվանդանոցում և հայտարարեց, որ պատրաստ չէ ներել իրեն ցավ պատճառած կնոջը։

Ավելի վաղ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, որ Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնում տնօրենի պաշտոն էր զբաղեցնում, սեփական ցանկությամբ հեռացել էր թատրոնից և հայտարարել, որ ցանկանում է ամուսնալուծվել։

Դրանից հետո Ջիգարխանյանը պաշտոնական նամակ էր ուղղել Մոսկվայի մշակույթի դեպարտամենտ` իրեն և թատրոնի արտիստներին «կոլեկտիվի նորմալ աշխատանքին խանգարող խաբեբաներից» պաշտպանելու խնդրանքով։

Հոկտեմբերի վերջին Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնում հետաքննչական գործողություններ անցկացվեցին դերասանի կորցրած անձնագրի վերաբերյալ քրեական գործով։ Տեղեկացվեց նաև, որ խուզարկություն է անցկացվել Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի բնակարանում, առգրավվել են արտասահմանյան անձնագիրը, բժշկական փաստաթղթերն ու Ջիգարխանյանի կտակը։

Լրահոս
0