ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. Պակիստանի իրավապահ մարմինները վերջին պահին միջամտել են հարսանեկան արարողությանը` թույլ չտալով, որ 50–ամյա Ջիտամալ Մեհարն ամուսնանա 10–ամյա աղջկա հետ, հայտնում է DailyMail պարբերականը։
Պարբերականի տվյալների համաձայն` 10–ամյա աղջկա ընտանիքը դստերը 50–ամյա տղամարդու է կնության տվել, փոխարենը նա պարտավորվել է մարել 4500 դոլարի չափով ընտանիքի պարտքը։ Ոստիակնությունը ձերբակալել է 11 մարդու, որոնք մեղադրվում են ապօրինի ամուսնությունը կազմակերպելու մեջ։
Պարբերականը հայտնում է, որ փեսային հաջողվել է փախչել։
Ավելի ուշ աղջկա մայրը խոստովանել է, որ ժամանակին պարտքով գումար է վերցրել` ամուսնու բուժման համար, սակայն ընտանիքը չի կարողացել պատքերը մարել։
Սկզբում նրանց առաջարկել են պարտքը մարելու համար վաճառել տունը, հետո միջնորդն առաջարկել է ամուսնացնել աղջկան Ջիտմալ Մեհարի հետ, որը պատարաստ էր ընտանիքին գրեթե 7000 դոլար վճարել։
Դեկտեմբերի 20–ին ձերբակալվածները, այդ թվում աղջկա մայրը, հանդես են եկել դատարանի առջև։ Դատարանը որոշել է աղջկան պապիկի տուն ուղարկել, իսկ բոլոր կասկածյալներին քննության ընթացքում կալանքի մեջ թողնել։
Պակիստանի օրենսդրության համաձայն` երեխաների հետ ամուսնանալու համար մինչև երկու տարի ազատազրկում է սպասվում։ Ընդ որում` փորձագետների գնահատմամբ` երկրում աղջիկների 3%–ն անուսնանում է մինչև 15 տարեկանը։