00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կրճատված բյուջե և ահռելի ծրագրեր. մշակույթի նախարարությունը ներդրողների և կրեատիվի կարիք ունի

© Sputnik / Aram NersesyanПресс-конференция министра культуры Армении Армена Амиряна
Пресс-конференция министра культуры Армении Армена Амиряна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում կբացվեն արվեստի երկու մեծ գործչի` Արա Գյուլերի և Սայաթ-Նովայի անվան թանգարաններ։ Չնայած կրճատված բյուջեին` 2018թ–ին մշակույթի նախարարությունn ընդարձակ ծրագիր է խոստանում։

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. Բյուջեի կրճատումը (7 տոկոսով) աղետ չէ, միջոցների պակասը կարելի է փոխհատուցել որակյալ աշխատանքով և կրեատիվով, կարծում է Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։

«Բյուջեի 7-տոկոսանոց կրճատումը ոչինչ չի նշանակում։ Մենք այդ թիվը կարող ենք լրացնել լավ և որակյալ աշխատանքով, հետաքրքիր ներկայացումներով և կրեատիվ գաղափարներով», — այսօր ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց նախարարը։

Նրա խոսքով` Հայաստանում մշակութային կյանքում մարդկանց ընդգրկվածության ցուցանիշը տպավորիչ է. միայն Հովհաննես Այվազովսկու աշխատանքների ցուցահանդեսը` նվիրված մեծանուն ծովանկարչի 200-ամյակին, Ազգային պատկերասրահում հավաքել է ավելի քան 15 հազար այցելուի։

2017թ-ի վեց ամսվա ընթացքում Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը 45 տոկոսով շատ հանդիսատես է հավաքել, քան ամբողջ 2016թ-ի ընթացքում։ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում այցելուների թիվը 2016թ-ի համեմատ աճել է 30 տոկոսով։

© Sputnik / Aram NersesyanԱրմեն Ամիրյանի ամփոփիչ ասուլիսը
Արմեն Ամիրյանի ամփոփիչ ասուլիսը - Sputnik Արմենիա
1/3
Արմեն Ամիրյանի ամփոփիչ ասուլիսը
© Sputnik / Aram NersesyanԱրմեն Ամիրյանի ամփոփիչ ասուլիսը
Արմեն Ամիրյանի ամփոփիչ ասուլիսը - Sputnik Արմենիա
2/3
Արմեն Ամիրյանի ամփոփիչ ասուլիսը
© Sputnik / Aram NersesyanԱրմեն Ամիրյանի ամփոփիչ ասուլիսը
Արմեն Ամիրյանի ամփոփիչ ասուլիսը - Sputnik Արմենիա
3/3
Արմեն Ամիրյանի ամփոփիչ ասուլիսը
1/3
Արմեն Ամիրյանի ամփոփիչ ասուլիսը
2/3
Արմեն Ամիրյանի ամփոփիչ ասուլիսը
3/3
Արմեն Ամիրյանի ամփոփիչ ասուլիսը

«Եթե 2016թ-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն են այցելել 11 հազար հանդիսատես, ապա միայն 2017թ-ի կես տարվա ընթացքում այդ ցուցանիշը հասել է 23 հազարի», — ասաց Ամիրյանը։

Ամբողջ երկրում շարժական կինոթատրոնների օգնությամբ ցուցադրվել են ավելի քան 200 ֆիլմ։ Նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում Երևանում և Հայաստանի մարզերում անցկացվել են շուրջ 426 միջոցառում։

Այսօր նախարարությունը պատրաստվում է 2018թ-ի գալիք միջոցառումներին` ապրիլի 24-ին ելույթ կունենա Համահայկական նվագախումբը, իր ծավալներով և ներկայացվածությամբ վիթխարի ներկայացում կկազմակերպվի Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի առթիվ, կբացվի յուրահատուկ գրախանութ, որը, Ամիրյանի կարծիքով, սիրելի վայր կդառնա շատերի համար, իսկ գրողների համար` ներշնչանքի աղբյուր։

«Նախատեսում ենք բացել Արա Գյուլերի անվան լուսանկարների թանգարան, գորգագործության թանգարան և Սայաթ-Նովայի թանգարան Հաղպատում։ Սակայն այս բոլոր նախագծերը կիրագործվեն մասնավոր ներդրողների հաշվին», — ասաց Ամիրյանը։

2018թ-ին ամբողջ Հայաստանում նախատեսվում է բացել 10-15 կինոթատրոն, որոնցում կցուցադրվեն ինչպես համաշխարհային հիթ դարձած ֆիլմերը, այնպես էլ հայրենական արտադրության կինոնկարները։ Նախարարությունը կաջակցի նաև հայկական որակյալ կինոյի արտադրությանը։

«Հայաստանն առաջին անգամ նման ծավալով կներկայացվի Նյու Յորքի մետրոպոլիտեն թանգարանում, տեղի կունենա Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերայի պրեմիերան ֆրանսերենով», — եզրափակեց նախարարը։

Մարզերում մշակութային կյանքի զարգացման գործում ընդգրկված մասնագետները ստեղծում են երգ ու պարի համույթներ, գորգագործության, լուսանկարչության խմբակներ և այլն։ Միայն երկու ամսում հայտնվել են ավելի քան 300 շահառուներ։ 2017թ-ին մասնավոր ներդրողները մշակույթի ոլորտում ներդրել են ավելի քան մեկ միլիոն դոլար, ինչն աննախադեպ ցուցանիշ է Հայաստանի համար։

Լրահոս
0