00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրեցի «թասիբով» մարզիկները մեծացրին ֆենոմենալ քաղաքի փառքն ու պատիվը

© Sputnik / Armenuhi Mkhoyana
a - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարզական հաջողություններով առանձնացող Գյումրին այս տարի էլ ավելի է զարմացրել իր մարզական հաջողություններով: Ոլորտի պատասխանատուներն ամփոփել են մարզական տարին ու զարմացել։

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. 2017 թվականի ընթացքում 49 մեդալ Գյումրի է բերվել միայն Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններից: Գյումրու քաղաքապետարանի սպորտի բաժնի պետ Մեխակ Ղազարյանը, թվարկելով բոլոր հաջողությունները, նույնիսկ մի պահ շփոթվում է՝ ոչ մեկին բաց չթողե՞ց:

«Աննախադեպ տարի էր: Նման արդյունքներին կնախանձեն նաև լուրջ մարզական հաջողություններ ունեցող շատ երկրներ: Մեր մարզիկները կարողացան փառք ու պատիվ պարգևել փոքրիկ, բայց մարզական աշխարհում շատ ճանաչված քաղաքին»,- Sputnik Արմենիային ասաց Ղազարյանը՝ քաղաքի մարզական հաջողությունները կապելով մարզիկների «թասիբի» ու գյումրեցիների՝ սպորտի հանդեպ ունեցած հետաքրքրության հետ:

Գյումրին այս տարի ուներ աշխարհի երկու չեմպիոն հունահռոմեական ըմբշամարտից և մարտական սամբոյից: Տարվա ընթացքում իրենց լուրջ արդյունքներով զարմացրին նաև թեթև ատլետները, ծանրամարտիկներն ու բռնցքամարտիկները:

Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Հենրի՛խ, մենք քո կողքին ենք. Մխիթարյանը 8-րդ անգամ ճանաչվեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

Գյումրեցի մարզիկների հաջողություններին չի խանգարում ո՛չ մարզական կառույցների անմխիթար վիճակը, ո՛չ էլ պայմանները՝ հունահռոմեական ըմբշամարտիկ, աշխարհի եռակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (2012) և 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը դրա վառ ապացույցն է՝ անմխիթար պայմաններ ունեցող մարզադպրոցում՝ նման արդյունքներ:

Ծանրամարտիկ, սպորտի վաստակավոր վարպետ Տիգրան Մարտիրոսյանն ասում է՝ աշխարհի շատ երկրներ նույնիսկ Գյումրի մտած մեդալների կեսը չեն նվաճում, իսկ Մեխակ Ղազարյանը վստահեցնում՝ Քաթարն այնպիսի մարզական հնարավորություններ ունի, ինչպիսիք շատ երկրներ չունեն, բայց նույնիսկ երազել չի կարող մեր հաջողությունների մի մասի մասին:

2017 թվականին հաջողություններ գրանցած բոլոր մարզիկներին ու մարզիչներին Գյումրու քաղաքապետը դրամական պարգևներ շնորհեց, իսկ մարզիչները ոգևորվեցին ու խոստացան հաջորդ տարի իրենց սաներին այնպես ճանապարհել մրցաշարերի, որ համայնքային բյուջեն «տուժի» պարգևներ հանձնելով:

Լրահոս
0