00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես էր Ֆրունզիկը խանգարում գյուղացիներին, կամ ինչու Գյումրիում չկա Մկրտչյանի դամբարան

© Sputnik / И. Гневашев / Անցնել մեդիապահոցВахтанг Кикабидзе, Георгий Данелия и Фрунзик Мкртчян на Х Московском международном кинофестивале
Вахтанг Кикабидзе, Георгий Данелия и Фрунзик Мкртчян на Х Московском международном кинофестивале - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik–ի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը հիշում է հայրենակից Ֆրունզիկ Մկրտչյանին, որն արդեն քառորդ դար է` մեզ հետ չէ։

Բուբա և Ֆրունզիկ. այս երկու անունների համադրությունից ինչ-որ մեծ, բարի և անքակտելի բան է ստացվում (արդեն վաղուց). սա պատմական փաստ է։

Вахтанг Кикабидзе и Фрунзик Мкртчян - Sputnik Արմենիա
Կիկաբիձեի հուշերը՝ Ֆրունզիկ Մկրտչյանի մասին

«Մենք ենք, մեր սարերը» հայտնի ֆիլմի էպիզոդներից մեկը նկարվել է հեռավոր լեռնային գյուղակում։ Եվ ամեն ինչ լավ կլիներ, եթե նկարահանումները չխանգարեին կաթի, մսի և այլ գյուղատնտեսական արտադրանքի արտադրությանը Լենինի անվան կոլտնտեսությունում։

Բանն այն է, որ անջատելով տրակտորների և կոմբայնների մոտորները, կովերին անկիրթ թողնելով, մի կողմ նետելով եղանները, գերանդիները և այլ գործիքները` կոլտնտեսականները հավաքվում էին նկարահանման հրապարակում` անկրկնելի Ֆրունզիկ Մկրտչյանին տեսնելու համար։ Ավելին, այստեղ էին գալիս նաև հարակից գյուղերի բնակիչները, որոնք պորտաբույծներ չէին, այլ աշխատանքի առաջատարներ և շքանշանակիրներ։

Ի՞նչ անել։ Ֆրունզիկը ելքը գտավ։

— Եկեք անենք այնպես, ինչպես դամբարանում, — ասաց նա։

— Այսի՞նքն։

— Այսինքն ակումբի կենտրոնում բազմոց դնենք, վրան էլ` ինձ։ Կպառկեմ, կհանգստանամ, երեկոյան աշխատանքից հետո մարդիկ կմտնեն դռնով, կանցնեն կողքովս, ինչքան կուզեն, կնայեն ու մի այլ դռնով դուրս կգան։ Պայմանը մեկն է. ինձ Լենինի նման ոչ մի հարց պիտի չտան։

… Բախտս բերել է այն առումով, որ ես որոշ ժամանակ Ֆրունզիկի հետ նույն շենքում եմ ապրել և հաճախ կարող էի տեսնել նրան, բայց խոսել` ոչ միշտ։ Շատ ծանր տարիներ էին ինչպես արտիստի, այնպես էլ ամբողջ Հայաստանի համար։ Անսովոր ցուրտ ձմեռ, տուն, որը չէր ջեռուցվում, ջուր չկար, էլեկտրականություն նույնպես, ինչպես նաև հույս չկար, որ շուտով ամեն ինչ ավելի լավ կլինի։

Անցած հարյուրամյակի 90-ականների սկիզբ։ Հայաստանը շրջափակման մեջ էր, հայերը զբաղված էին հեղափոխությամբ։ Ֆրունզիկը, որին առօրյա կյանքում չափազանց կենսուրախ չեն տեսել, անսովոր մռայլ էր, լուռ, մտազբաղ։ Հարցնելու բան չկար. ամեն ինչ պարզ էր։ Շուտով նա մեկնելու էր Ամերիկա, բայց «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի հերոսը երկար չէր դիմանալու առանց այդ սարերի։ Վերադառնալու էր հայրենիք։

Ф. Мкртчян в фильме Солдат и слон - Sputnik Արմենիա
Թե ինչու Փափազյանը նկատողություն արեց Ֆրունզին

Բայց վերադառնանք «Միմինոյին»։ Այս ֆիլմն առանց Ֆրունզիկի և Կիկաբիձեի երբեք այդքան փառահեղ չէր լինի։ Երկու դերասաններ, որոնք ստիպում են հիշել Փոլ Սքոֆիլդին` իր հայտնի խոսքերով. «Դերասանը պետք է ստիպի հանդիսատեսին մոռանալ հեղինակի, ռեժիսորի և նույնիսկ դերասանի գոյության մասին»։ Կիկաբիձեն Մկրտչյանի հետ կարողացան այդ երեք բանն անել։

Ընդունված է համարել, որ «Միմինոն» կատակերգություն է։ Բայց Ֆրունզիկին կատակերգու համարելը, նույնիսկ ականավոր, նշանակում է նույն շրջանակների մեջ ներառել Չառլի Չապլինին, Ալբերտո Սորդիին կամ Ֆերնանդելին։ Հանդիսատեսը ծիծաղում է, երբ դիտում է «Երալաշ» կամ ՈՒՀԱ, իսկ այնտեղ, որտեղ Ֆրունզիկ Մկրտչյանն ու Վախթանգ Կիկաբիձեն են, պետք է մտածես, որպեսզի սեփական խելքով հասնես նրան, ինչը հաճախ բոլորովին ծիծաղելի չէ։ Լավագույն դեպքում` տխուր է։

Կան մարդիկ, որոնց հեռանալու հետ քաղաքը, որտեղ նրանք ապրել են, կորցնում է իր հմայքը։ Թվում է` ամեն ինչ մնացել է իր տեղում, ամեն ինչ կա և նույնիսկ ինչ-որ բան աճում է, բայց ամեն դեպքում ինչ-որ մի բան պակասում է։ Երևանը զգում էր Ֆրունզիկի կարիքը։ Արդեն 24 տարի։

Կա մի քաղաք, որն ավելի շատ ունի Ֆրունզիկի կարիքը, քան Երևանն է. դա Գյումրին է։ Իր սրամտությամբ հայտնի քաղաքը։ Նա այստեղ է ծնվել, սովորել, առաջին անգամ բեմ բարձրացել։ Անկրկնելի կոլորիտով քաղաքը։

Владимир Этуш и Фрунзик Мкртчян в фильме Кавказская пленница - Sputnik Արմենիա
Ֆրունզիկն ու կանայք. ծանոթությունը սկսվում է ժպիտից

Մկրտչյանը սիրում էր գալ այստեղ, սիրում էր գյումրվա ձևով պատրաստված խաշը։ Ամենահամեղը խաշ եփում էին «Վարպետ Կարո» ռեստորանում (այնտեղ հիմա գործում է Մկրտչյանի թանգարանը)։ Էլ ի՞նչ խաշ առանց ուրախ պատմությունների։ Պատմությունը Ֆրունզիկից, իսկ քանի որ սկսել ենք Լենինով, ապա նրանով էլ կավարտենք։

60-ականներին Հայաստանում, չգիտես ինչու, արգելել էին հուղարկավորության ծաղկեպսակները։ Նվագախումբ կարելի է, սգո ճառեր կարելի է, հեռագրեր` խնդրեմ, իսկ ծաղկեպսակներ չի կարելի։ Լենինականում, որտեղ ավանդությունները հարգում են, ամեն ինչ արել են այնպես, ինչպես եղել է միշտ։ Եվ ահա փողոցով տղամարդ է գնում, ծաղկեպսակ է տանում։ Նրա հետևից գնում է միլիցիոները` իմանալու, թե որտեղից, ում համար, ինչու։ Տղամարդը նկատում է, որ իրեն հետապնդում են, արագացնում է քայլը։ Միլիցիոները նույնպես։ Տղամարդն առույգ վազքով մոտենում է Լենինի հուշարձանին և դիմացը ծաղկեպսակ դնում։ Կարգուկանոնի պահապանը շփոթված կանգնում է նրա կողքին։

— Պատվի ա՛ռ, դմբո, — հուշում է նրան տղամարդը։

Լրահոս
0