00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կիկաբիձեի հուշերը՝ Ֆրունզիկ Մկրտչյանի մասին

© Sputnik / Галина Кмит / Անցնել մեդիապահոցВахтанг Кикабидзе и Фрунзик Мкртчян
Вахтанг Кикабидзе и Фрунзик Мкртчян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանրահայտ դերասան ու երգիչ Վախթանգ Կիկաբիձեն Sputnik-ի հետ հարցազրույցում պատմել է, թե ինչպես է աշխատել սիրված դերասան Ֆրունզիկ Մկրտչյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Վրացի հայտնի դերասան Վախթանգ Կիկաբիձեն «Միմինո» ֆիլմի իր գործընկերոջը՝ հանրաճանաչ հայ դերասան Ֆրունզիկ Մկրտչյանին բնորոշում է այսպես՝ «տխուր աչքերով ուրախ մարդը»:

Sputnik Գրուզիային տված հարցազրույցում նա պատմել է, թե ինչ զավեշտալի դեպքեր են եղել «Մի՛ տխրիր» ֆիլմի նկարահանումների ժամանակ:

Մի դրվագ կար, Մցխեթում էին նկարահանում, տաճարում: Ֆրունզիկը նայեց տաճարի պատերին, տեսավ հին վրացական գրառումները, ինչ-որ նմանություն գտավ հայկական գրերի հետ ու ասաց՝ այս եկեղեցին էլ են հայերը կառուցել:

«Ինչպե՞ս թե հայերն են կառուցել: Հասկանու՞մ եք՝ ես հավատացի նրա ասածին: Ու հետո անդադար մտածում էի՝ ինչպես պատասխան «հարված» հասցնեմ նրան: Ու եկավ «Միմինոյի» նկարահանումների ժամանակը, ապրում էինք «Ռոսիա» հյուրանոցում: Իսկ այնտեղ չգիտես ինչու հեռախոսները պատուհանագոգին էին դրված. պառկածդ տեղից պիտի վեր կենայիր ու վազեիր հեռախոսի մոտ: Ես զարթուցիչս լարեցի, գիշերվա չորսին արթնացա ու զանգեցի նրան: Լսափողում լսեցի վախեցած ձայնը: Ասացի՝ Ֆրունզիկ, ներիր, որ քեզ անհանգստացնում եմ, պարզապես ես հիմա հայերի մասին մի ծրագիր էի լսում «Ամերիկայի ձայնով»: Չեմ կարող քեզ չասել: Պարզվում է՝ հնագետները Հայաստանում մի քար են գտել, վրան գրված է՝ «Հայկական կոմսոմոլը 500 տարեկան է»: Ասացի ու չդիմացա, սկսեցի քրքջալ», — պատմել է Կիկիաբիձեն:

Հետո զգացել է, որ Ֆրունզիկը ոչ մի կերպ չի արձագանքում իր ասածին, հարցրել է՝ իսկ դու ինչու՞ չես ծիծաղում: «Իսկ այդ հնէաբանները չէի՞ն կարող քարը մի 3-4 ժամ ուշ գտնել»,- պատասխանել է Ֆրունզիկը:

«Այ այսպիսի հիմարություններ էինք անում», — ասել է Կիկաբիձեն:
Նա խոստովանել է՝ երբ ծանոթացել է Մկրտչյանի հետ, զարմացել է, որ տաղանդավոր դերասանն այդքան ծիծաղելի դեմք ունի ու միաժամանակ այդքան տխուր աչքեր:

«Շատ ավելի ուշ իմացա, որ ծանր կյանք է ունեցել, որ կինը մահացել է, աղջիկն էլ, տղան էլ, բոլորը… Նկարահանումներից հետո նա անհետանում էր: Ու՞ր էր գնում, ի՞նչ էր անում, մենք ոչինչ չգիտեինք: Ես նրան հարբած չեմ տեսել, առավոտյան նկարահանումներին սթափ էր գալիս: Հետո, երբ մենք արդեն մտերմացանք, հասկացա, որ խմում է: Վշտից», — հիշում է վրացի դերասանը:

Վախթանգ Կիկաբիձեի ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ Sputnik Գրուզիայի կայքում:

© Sputnik / Галина Кмит / Անցնել մեդիապահոցՎախթանգ Կիկաբիձեն և Մհեր Մկրտչյանը
Вахтанг Кикабидзе и Фрунзик Мкртчян - Sputnik Արմենիա
Վախթանգ Կիկաբիձեն և Մհեր Մկրտչյանը

 

Լրահոս
0