ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքում ավարտվեց մինչև 16 տարեկանների շախմատի օլիմպիադան։ Այս մասին տեղեկացնում է Հայատանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հայաստանի պատանեկան հավաքականը գրավեց 4-րդ հորիզոնականը, սահմանված էին նաև անհատական մրցանակներ խաղատախտակների վրա ցույց տված արդյունքների համար:Աննա Սարգսյանը, 4 հնարավորից վաստակելով 4 միավոր, ցույց տվեց լավագույն արդյունքը պահեստային խաղատախտակի վրա և արժանացավ ոսկե մեդալի:
Շանթ Սարգսյանը, 9 հնարավորից վաստակելով 6.5 միավոր, երկրորդ խաղատախտակի վրա արժանացավ արծաթե մեդալի: