00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես Անկարան բախվեց Երևանի կոշտ պատասխանին, կամ թելադրանք Կասպից ափերից

© AFP 2024 / VLADIMIR SIMICEKМинистр Иностранных дел Турции Мевлют Чавушоглу
Министр Иностранных дел Турции Мевлют Чавушоглу - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի Բաքվում վերջերս արած աղմկահարույց հայտարարությունը հայ–թուրքական արձանագրությունների մասին Երևանում աննկատ չի մնացել։ Ու թեև դիվանագիտական շրջանակներում ընդունված չէ որոշ եզրույթներ օգտագործել, սակայն Հայաստանի ԱԳՆ–ն բացահայտորեն հայտարարեց, որ Չավուշօղլուն ստում է։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Բաքուն Անկարայի վրա աննախադեպ ճնշում է գործադրում

Իրականում Թուրքիայի դիրքորոշումը, որը հրաժարվում է իր նախկին պայմանավորվածություններից, շատ պարզ է բարցատրվում. Անկարան վախենում է, որ Բաքուն երես կթեքի իր տարածաշրջանային պահապանից ու կշրջվի դեպի ավելի ուժեղ խաղացող, որն այսօր Հարավային Կովկասում պայմաններ է թելադրում, այսինքն` դեպի Ռուսաստան։

Ներկայիս աշխարհաքաղաքական իրողություններն այնպիսին են, որ հենց Անկարան Բաքվի կարիքն ունի. քանի որ հակառակ դեպքում Էրդողանի վարչակազմը ստիպված կլինի ընդունել, որ Թուրքիան խաղից դուրս է հայտնվում ոչ միայն Մեձարձավոր Արևելքում, այլ նաև Հարավային Կովկասում։

Тигран Балаян - Sputnik Արմենիա
Թուրք նախարարը ստում է. Բալայան

Իսկ դա իր հերթին կնշանակի խոստովանել, որ նա սխալ է ընտրել արտաքին խաղաքականության վեկտորը։ Քանի որ երկրի ներկայիս նախագահը պարզապես տարվել է քաղաքական արկածախնդրությամբ։

Այս վարչակարզմը չի կարող դա թույլ տալ, քանի որ երկրի ներքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ որ նման սխալի խոստովանությունն ավտոմատ կերպով հանգեցնում է Էրդողանի վարկանիշի խիստ անկմանը։

Իսկ թե դրան ինչ կհետևի, նախագահի աշխատակզմի պաշտոնյաները նույնիսկ վախենում են պատկերացնել։ Պետք չէ մոռանալ, որ 2016 թվականի անհաջող հեղաշրջումից հետո Էրդողանն իր գործողություններով իր ու իր կողմնակիցների դեմ  է տրամադրել թուրքական հասարակությանմի զգալի շերտին։ Բավական է հիշել միայն կալանավորված ու աշխատանքից ազատված թուրքական բանակի զինծառայողների թիվը։

Ձերբակալվել են 103 ադմիրալ ու գեներալ, նրանցից 43–ի գործով արդեն դատական որոշումներ են կայացվել։ Գործից ազատված, ձերբակալած, կալանավորած ու քննության մեջ գտնվող սպաների թիվը հազարավորների է հասնում։

Ու եթե նման իրավիճակում Անկարան ստիպված կլինի ընդունել, որ իր վերջին հավատարիմ գործընկիերոջը` Ադրբեջանին է կորցնում ոչ միայն Հարավային Կովկասում,  այլ ընդհանրապես, ապա դա Էրդողանի վարչակազմի համար իսկապես անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ։

Թուրքիան ստիպված էր «դեմքը կորցնել» ու համակերպվել, որ այսուհետ քաղաքական շրջանակներում  հարգանք չի վայելում։

Այս ամենը շատ լավ  հասկանում են նաև Բաքվում։ Ու օգտվելով առիթից` Անկարայի  վրա այնպիսի ճնշում են գործադրում, որպիսին նա չի զգացել անգամ Լաթակիայում կործանած Սու–24–ից հետո։

Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Գարունը կդիմավորենք առանց հայ–թուրքական արձանագրությունների

Այսօր Ադրբեջանը բաց տեքստով թելադրում Թուրքիային արտաքին քաղաքականության այն մասը, որը վերաբերում է ղարաբաղյան խնդրի կարգավորմանը։ Էրդողանը ստիպված է համակերպվել դրա հետ ու սուսփուս ենթարկվել Կասպիս ափերի թելադրանքին։

Նունիսկ հայ–թուրքական արձանագրությունների հարցում, որի շուրջ դեռ 2008 թվականին երկու կողմերը պայմանավորվել էին, որ գործընթացը նախապայմաններ չի ունենալու, Թուրքիան հրաժարվել է ձեռք բերված պայմանավորվածություններից։ Հասկանալի է` ում պահանջով։

Ադրբեջանը նույնիսկ «մեծ եղբորը», թույլ չի տալիս հանկարծակի  մտածել, որ կարող է չեղարկել, ասենք, քաղաքական  էմբարգոն, որը Հայաստանի նկատմամբ գոյություն ունի 90–ականների սկզբից։ Կամ էլ հրաժարվել տրանսպորտային շրջափակումից ու մեկնարկել Հայաստանն ու Եվրոպան միացնող երկաթգիծը։

Մինչդեռ, հենց վերապահումների ու նախապայմանների բացակայությունն էր Թուրքիայի ու Հայաստանի ցյուրիխյան արձանագրությունների հիմքում ընկած։ Հետո, Ադրբեջանի ճնշման տակ ընկլելով, ու արդեն ձեռք բերված ու արձանագրված պայմանավորվածություններից հրաժարվելով, Թուրքիան, ինչպես ասում են, Արևելքում, «կորցրեց դեմքը»։

Բարձր կարգի ռուսական ու արևմտյան դիվանագետները, ամենայն հավանականությամբ, Անկարային քաղաքական իմպիչմենտ չեն հայտարարի։ Սակայն, այսուհետ, դիվանագտիկան շրջաններում նա կհամարվի մի խաղացող, որը կորցրել է իր քաղաքական հեղինակություննը։

Այնպես որ, Հայաստանի ԱԳՆ–ն, Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուին ստախոս անվանելով, իրավացի է ու արատքին քաղաքական ասպարեզում ոչ ոք չի փորձի կասկածի տակ առնել դա։

Լրահոս
0