00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր «Կարմենի» աստղ Միհրան Աղաջանյանը նվաճում է ֆրանսիական բեմը

Բաժանորդագրվել
Երիտասարդ երաժիշտ Միհրան Աղաջանյանը Դոն Խոսեի պարտիան կկատարի «Կարմեն» օպերայի նոր բեմադրության մեջ։

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. Ֆրանսիական Բրեստի մեծ բեմում Դոն Խոսեի պարտիան կկատարի երիտասարդ տենոր Միհրան Աղաջանյանը։ Ouest-France պարբերականին տված հարցազրույցում այս մասին պատմել է «Մատեուս» հայտնի ֆրանսիական համույթի ղեկավար Ժան-Քրիստոֆ Սպինոզին։

«Դոն Խոսեի պարտիան կատարում է Միհրան Աղաջանյանը, նա հայ է, Մարիինյան թատրոնի աստղ, թատրոնի տնօրենը Վալերի Գերգիևն է։ Միհրանը շատ երիտասարդ է, այդ տարիքում նման ձայն ունենալը պարզապես զարմանալի է», — ասել է Սպինոզին։

Միհրան Աղաջանյանը դաշնակահար է, վոկալիստ, դիրիժոր, դաշնամուրի միջազգային մրցույթների դափնեկիր։ 2007 թվականին արժանացել է «Ռուսաստանի պատանի տաղանդներ» մրցանակին։ 19 տարեկանում առաջին անգամ ելույթ է ունեցել Մարիինյան թատրոնում, իսկ 20-ում հիմնել է 90 հոգանոց Երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը Սանկտ Պետերբուրգում։ Վերջին տարիների ընթացքում Միհրան Աղաջանյանը դիրիժորություն է արել Սանկտ Պետերբուրգի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբում, Ռոստովի երաժշտական թատրոնի նվագախմբում, Էրմիտաժի նվագախմբում։

Опера Тоска в оперном театре Еревана - Sputnik Արմենիա
Հանդիսատեսը չպետք է օպերա գնա կիսամերկ մարմիններ տեսնելու համար. ռեժիսոր Փափազյան

Սպինոզին պատմել է նաև Բիզեի անմահ օպերայի բեմադրության վրա աշխատող ինտերնացիոնալ թիմի մյուս մասնակիցների մասին։ Այսպես, օրինակ, Միքայելայի դերում հանդես կգա տաղանդավոր երգչուհի, սոպրանո Եկատերինա Բականովան։

«Եկատերինան Լոնդոնի Կովենտ Գարդենում փոխարինել է Աննա Նետրեբկոյին «Տրավիատայում»։ Քննադատները նրան դիֆերամբներ էին երգում», — նշել է Սպինոզին։

Իսկ Կարմենի դերը կկատարի 21-ամյա Դարա Սավինովան, նա ծնվել և մեծացել է Էստոնիայում։

Երաժշտությունը միավորում է մարդկանց և հաղթահարում բոլոր խոչընդոտները։ Թատերախմբի ինտերնացիոնալ կազմը ևս մեկ անգամ ապացուցում է դա, կարծում է Ժան-Քրիստոֆ Սպինոզին և խոստանում, որ նոր բեմադրությունը հանդիսատեսին դեռ շատ անակնկալներ կմատուցի։

Լրահոս
0