00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում աշխատող օտարերկրացիները ևս մեկ տարի աշխատելու իրավունք ստացան

© Sputnik / Asatur YesayantsДень независимости отметили в Армении. Туристи
День независимости отметили в Армении. Туристи - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ կառավարությունն այսօր ևս մեկ տարի անարգել աշխատելու իրավունք տվեց Հայաստանում աշխատող օտարերկրացիներին։ Իսկ հաջորդ տարի գործող կարգը որոշ փոփոխություններ կկրի։

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանում աշխատողների 0.43%-ն օտարերկրացիներ են։ Պաշտոնական տվյալների համաձայն` այսօր մեր երկրում 4586 օտարերկրացի է աշխատում։ Այս տվյալներն այսօր կառավարության նիստում հրապարակեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։

Նա կառավարություն էր եկել օտարերկրացիների աշխատանքի թույլտվության տրամադրման գործընթացի կասեցման ժամկետը երկարաձգելու առաջարկով։

Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց, թե ինչու է ամեն տարի գործընթացը երկարաձգելու որոշում կայացվում։ Նախարարը պատասխանեց, որ կասեցնելու առավելագույն ժամկետը 1 տարի է։

«Դա պայմանավորված է նրանով, որ ընթացակարգերը, որոնցով տրամադրվում էին թույլտվությունները, ենթադրում էին բավականին մեծ վարչարարություն: Հաշվի առնելով, որ այդ թիվը մեծ տեսակարար կշիռ չի կազմում, առաջարկեցինք կասեցնել գործընթացը մինչև համապարփակ լուծումներ բերելը», — ասաց Ասատրյանը:

Նա նաև կարևորեց այն հանգամանքը, որ Հայաստանում աշխատող օտարերկրացիների մեծ մասը` 63%-ը, բարձրագույն և հետբուհական կրթական մակարդակ ունեն:

Որոշումն ընդունվեց, օտարերկրացիներին թույլ տրվեց ևս մեկ տարի անարգել աշխատել Հայաստանում։ Վարչապետն էլ առաջարկեց մինչև հաջորդ տարի քննարկել և գործող կարգը փոխելու ուղիներ գտնել:

Լրահոս
0