ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը երկրաշարժն արձանագրել է դեկտեմբերի 21-ին, տեղական ժամանակով ժամը 01:40-ին։ Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
«Գրանցվել է հյուսիսային լայնության 40.330 և արևելյան երկայնության 44.890 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Գավառ քաղաքից 20 կմ արևմուտք), օջախի 5 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: