ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. Հենրիխ Մխիթարյանի վաճառքը կարող է թանկ նստել պորտուգալալցի Ժոզե Մոուրինյոյի վրա և դառնալ հերթական վրիպումը նրա սխալների շարքում, կարծում է գերմանացի ֆուտբոլային փորձագետ Ռաֆայել Հոնիգշտեյնը, որին այսօր մեջբերել է բրիտանական Daily Star–ը։
Հոնիգշտեյնը հիշեցնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր կարիերայի ընթացքում բացմիցս քննադատության է ենթարկվել բարձրակարգ ֆուտբոլիստներին վաճառելու համար, որոնք հետո հիանալի խաղ են ցուցադրել։ Մասնավորապես, խոսքը Մոհամմեդ Սալահի, Քևին դե Բրեյնի և Ռոմելու Լուկակուի մասին է։
«Սալահը հիմա պրեմիեր–լիգայի լավագույն ռմբարկուն է, դե Բրեյնեն կիսում է գոլեր խփելու լավագույն ասիստենտի կոչումը, իսկ Լուկակուն Ստեմֆորդ Բրիջի սահմաններից դուրս իր տպավորիչ ելույթից հետո Մոուրինյոի վրա նստել է 75 միլիոն ֆունտ ստերլինգ»,– ասում է փորձագետը։
Հոնիգշտեյնը համոզված է, որ նույնը կարող է տեղի ունենալ Հենրիխ Մխիթարյանի հետ։
«Այո, դա շատ հավանական է, որովհետև մենք տեսել ենք, թե ինչի էր ընդունակ Մխիթարյանը Շախտյորում, ինչպես նաև Դորտմունդում, որտեղ Մխիթարյանը հրաշալի ֆուտբոլ է ցուցադրել», – մեջբերում է Daily Star–ի փորձագետը։
Վերջում Հոնիգշտեյնը նշում է, որ եթե ՄՅՈւ–ն տրանսֆերի հանի Հենրիխին, շատերը կցանկանան օգտվել հայ կիսապաշտպանի ծառայություններից, հատկապես, իտալական ակումբները։
Անգլիական ակումբը պատրաստ է վաճառել Մխիթարյանին 35 միլիոն ֆունտ ստեռլինգով։