00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիայում հայկական դրոշներ են ծածանվում. դեռ ոչ բոլորն են «գողացել»

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցГорода мира. Стамбул
Города мира. Стамбул - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բուրսայի համալսարանը Թուրքիայի տարածքում միակ վայրը չէ, որտեղ ծածանվում է հայկական դրոշը։ Արագած Ախոյանը պատմում է, թե երկրի որ հատվածներում է հայկական դրոշներ ու նույնիսկ հայերեն գրություններ տեսել։

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. Թուրքիայի Բուրսա քաղաքի Ուլուդաղի համալսարանում Հայաստանի և Ադրբեջանի դրոշների հետ կապված սկանդալ իրոք եղել է։ Այս մասին Sputnik Արմենիային պատմեց «Արևմտահայոց ազգային համագումար» կազմակերպության ազգային խորհրդի հիմնադիր անդամ Արագած Ախոյանը։

«Դրոշն իսկապես եղել է։ Ադրբեջանցի ուսանողներն այն հանել են, դասախոսներից մեկը, որ իսլամ է դասավանդում, գնացել, ադրբեջանական դրոշը հանել ու ասել է` այստեղ նման բաներով մի զբաղվեք»,- նշեց Ախոյանը` ավելացնելով, որ համալսարանի ուսանողների ու ղեկավարության միջև այս միջադեպի պատճառով լուրջ կոնֆլիկտ է սկսվել։

Թուրքիայի Բուրսա քաղաքի Ուլուդաղի համալսարանում ադրբեջանցի ուսանողները հայտարարել են, թե դեկտեմբերի 5-ին նկատել են, որ Ադրբեջանի դրոշը բացակայում է համալսարանի բակում տեղադրված դրոշների շարքից։ Դրոշների հարցերով պատասխանատու, իսլամի պատմության դասախոս, պրոֆեսոր Սալիհ Փայը ադրբեջանցի ուսանողներին ասել է, որ օրեր առաջ անհետացել է Հայաստանի դրոշը, և կասկածը հենց ադրբեջանցիների վրա է, հետևաբար, երբ նրանք կվերադարձնեն Հայաստանի դրոշը, պրոֆեսորը կվերադարձնի նաև Ադրբեջանինը։

Ինչ վերաբերում է Թուրքիայում հայկական դրոշի ծածանվելուն, Ախոյանին այդ փաստը չի զարմացնում, քանի որ, նրա դիտարկմամբ, դա եզակի դեպք չէ։

«Ոչ միայն Բուրսայում, այլև Ղարսում, «Գրանտ Անի» հոթելի վրա հենց հիմա ծածանվում է հայկական դրոշը»,- ասաց նա։

Город Стамбул, Турция - Sputnik Արմենիա
Թուրքիան և 40 ավազակները. ո՞վ և ինչո՞ւ է խաչեր նկարել այլադավանների դռներին

Իսկ այդ երկրի ռեստորաններից մեկում, նրա խոսքով, ավանդույթ կա` սեղանին դնում են այցելուների հայրենի երկրի դրոշը։ Իրենց այցելության ժամանակ էլ սեղանին հայկական դրոշն են դրել։

Դիարբեքիրի մուտքի մոտ տեղադրված պաստառն էլ, Ախոյանի խոսքով, մինչև վերջերս հայերեն էր ողջունում այցելուներին։ Ախոյանի խոսքով, երբ Թուրքիայի Սուր քաղաքի քաղաքապետն ազգությամբ քուրդ Աբդուլահ Դեմիրբաշն էր, նա քաղաքապետարանի շենքի վրա հայերեն գրություն էր ավելացրել. «Սուրի քաղաքապետարան»։

«Արտամետի քաղաքապետարանի վրա էլ հայերեն գրվեց։ Դա այն ժամանակ էր, երբ ղեկավարները նույն ընդդիմադիր կուսակցությունից էին։ Իսկ վերջին դեպքերից հետո, երբ բոլորին ձերբակալեցին, իշխող կուսակցության անդամ նոր պաշտոնյաները դրանք ջնջեցին»,- ասում է նա։

Հայկական դրոշները Թուրքիայում պահպանողները, Ախոյանի կարծիքով, հիմնականում այն մարդիկ են, որոնք հարգանքի ու մեղքի զգացում ունեն հայերի նկատմամբ և համոզված են, որ երկու ազգերի հարաբերությունները վաղ թե ուշ կարգավորվելու են։

Լրահոս
0