00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջիգարխանյանի նախկին կինը հոգեմետ դեղեր է ներարկել նրան. ո՞վ է Վիտալինայի գաղտնի հովանավորը

© Виталина Цымбалюк-Романовская/FacebookАрмен Джигарханян и Виталина Цымбалюк-Романовская
Армен Джигарханян и Виталина Цымбалюк-Романовская - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ժողովրդական արտիստի նախկին կինը, հնարավոր է, ամուսնուն ուժեղ ազդեցություն ունեցող դեղամիջոցներ է ներարկել, որպեսզի ճնշի նրա կամքը։

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան կարող էր հոգեմետ դեղեր օգտագործել հայտնի դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանին ճնշելու համար։ Այդ մասին ժողովրդական արտիստի փաստաբան Եվգենի Պարֆյոնովը հաղորդել է «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականին։

Ջիգարխանյանի պաշտպանը հանդես է եկել նման հայտարարությամբ` հիմնվելով այն տեղեկությունների վրա, որոնք ստացվել են Վիտալինայի բնակարանի խուզարկության ժամանակ։

«Վիտալինան նրան ուժեղ ազդեցություն ունեցող հանգստացնող դեղամիջոցներ է ներարկել, իսկ Ջիգարխանյանը մտածել է, որ իրեն միայն ինսուլին է սրսկում։ Արմեն Բորիսովիչը գտնվել է, մեղմ ասած, ոչ այնքան նորմալ վիճակում։ Կենտրոնացած չի եղել, չի հասկացել, թե ինչ է անում և ինչ է կատարվում», – կարծում է տղամարդը։

Армен Джигарханян - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ են լռում Ջիգարխանյանի հայրենակիցները, և ո՞ւմ է պետք այս աղմուկը

Պարֆյոնովի խոսքով`  արտիստին դեղեր է տվել և ներարկումներ արել միայն Վիտալինան։ Փաստաբանը համեմատել է այդ դեպքը Բրեժնևի բուժքրոջ հետ, որը գլխավոր քարտուղարին թաքուն քնաբեր է տվել և նա կախվածության մեջ է ընկել թե՛ դեղամիջոցից, թե՛ իրենից։ Պարֆյոնովի խոսքով` այժմ Ջիգարխանյանին բուժել են և նա բոլորովին այլ վիճակում է գտնվում։ Սակայն փաստաբանն իր պարտքն է համարում պարզել, թե ինչու է Ջիգարխանյանն ամեն ինչում զիջել երիտասարդ կնոջը։

«Վիտալինայի բնակարանում խուզարկության ժամանակ գտել են դեղամիջոցների սրվակներ, որոնք կտրականապես արգելված է նրան ներարկել։ Մենք պատրաստվում ենք փորձաքննություն անցկացնել, որը կհաստատի` Արմեն Ջիգարխանյանին սրսկել են այդ դեղերը, թե ոչ։ Կարելի է փորձաքննություն անել հագուստի միջոցով, որը նա այդ պահին կրել է», – հաղորդել է Պարֆյոնովը։

Միաժամանակ, փաստաբանը սեփական հետաքննություն է անցկացրել 200 հազար դոլար գումարի վերաբերյալ, որը Ջիգարխանյանն ինքնակամ նվիրել է Վիտալինային, բայց այդ ժամանակ նրանք ամուսնացած չեն եղել։ Հանդիպելով բանկի աշխատակիցների հետ` Պարֆոյոնվն իմացել է, որ Վիտալինան և Արմեն Բորիսովիչը միասին եկել են այդ գումարը հանելու։ Մինչ Ջիգարխանյանը նկարվել է աշխատակիցների հետ, Վիտալինան նրա փոխարեն ձևակերպել է փաստաթղթերը։

«2015թ.–ի ապրիլին Վիտալինա Վիկտորովնան Արմեն Բորիսովիչի հաշվից հանել է 200 հազար դոլար։ Նույն օրը Վիտալինան այդ գումարը փոխանցել է իր հաշվին մեկ այլ բանկում։ 2015թ–ի ապրիլին Ջիգարխանյանը կտակ է կազմում, ըստ որի նա ամեն ինչ թողնում է Ցիմբալյուկ–Ռոմանվսկայային։ Դա տարօրինակ չի՞ թվում», – նշել է Պարֆյոնովը։

Սակայն փաստաբանի մոտ կասկած է հարուցում այն փաստը, որ երիտասարդ կինը կարող էր ինքնուրույն նման վտանգավոր գործ ձեռնարկել։ Վիտալինայի սիրեկանի գոյության մասին«ԿՊ»–ի ուղիղ հարցին փաստաբանը պատասխանել է, որ այդ մասին կխոսի, երբ հավաստի տեղեկատվություն ունենա։

«Ես այդ մարդուն առայժմ խորհրդատու կանվանեմ։ Տեղեկություններ ունեմ, բայց դրանք դեռ հաստատված չեն։ Շուտով կպարզենք։ Կարծում եմ` բոլոր գաղտնիքները կբացահայտվեն», – ասել է փաստաբանը։

Լրահոս
0