ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում դեկտեմբերի 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ի օրվա երկրորդ կեսից, 21-24-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ, 20-24-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 20-21-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:
Երևան քաղաքում դեկտեմբերի 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ի օրվա երկրորդ կեսից, 21-24-ը ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ: 20-24-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: