ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի Դաշնության Նենեցական ինքնավար շրջանի Նարյան Մար քաղաքում այսօր Ան-2 ինքնաթիռ է կործանվել։ Պատահարի հետևանքով 4 մարդ զոհվել է, կան վիրավորներ:
Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Այս պահին համապատասխան մարմինները փորձում են պարզել կատարվածի պատճառները:
Ինքնաթիռը կործանվել է առավոտյան՝ օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց:
Ինքնաթիռում 10-ից ավելի մարդ է եղել։ Նրանց թվում նաև ՌԴ ներքին գործերի նախարարության Նենեցական ինքնավար շրջանի վարչության աշխատակիցներն ու շրջանի Բնական ռեսուրսների, էկոլոգիայի ու ագրոարդյունաբերական վարչության ղեկավարը:
Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն:
© МЧС РФ