ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանի կինը`հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, Instagram-ում հրապարակել է դստեր լուսանկարն ու օգնություն խնդրել մարդկանցից։
Նրա գրառումից պարզ է դառնում, որ փոքրիկի ատամներն արդեն քոչր են գալիս։
«Մղձավանջ է, նրա ատամները քոր են գալիս։ Խեղճ Ալեքսիս Օլիմպիան անընդհատ լացում է, ես անընդհատ հանգստացնում եմ նրան։ Բազմաթիվ միջոցներ եմ փորձել, բայց ոչինչ չի ազդում։ Լրիվ հուսահատված եմ։ Ուզում եմ, որ մայրս գա ու օգնի ինձ, որպեսզի ես կարողանամ քնել։ Ես այնպիսի սթրեսի մեջ եմ։ Օգնեք ինձ, ով կարող է»,- լուսանկարի վերևում գրել է Սերենան։
Հիշեցնենք, որ Ուիլյամս-Օհանյան զույգը հանդիպում էր 2015թ.-ից: Նրանք նշանադրվեցին 2016թ., իսկ ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ին ծնվեց նրանց առաջնեկը: