00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ գեղեցկուհիների սիլիկոնե ժպիտը կամ ինչպես հարսնացու գտնել Հայաստանում

© Sputnik / Karen YepremyanКонкурс красоты "Мисс Армения - 2017"
Конкурс красоты Мисс Армения - 2017 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Չի բացառվում, որ Երևանում, ինչպես մոսկովյան հայտնի Ռուբլյովկայում, շուտով կսկսեն մրցումներ անցկացնել «Գլամուր մայր», «Ֆիթնես մայր», «Հմայք մայր» և այլ նմանատիպ կոչումների համար։

Ես էլ եմ մայր ունեցել, բայց նա պարզապես մայր էր։ Հիանալի, անկրկնելի, միակը, ինչպես յուրաքանչյուր մայր յուրաքանչյուր որդու համար։

Այսօր, եթե խոսենք արտաքին տեսքի մասին, բոլոր հայ կանայք հիասքանչ են. ակնհայտ փաստ է։ Բայց ուրիշ հարց կա։

Ивета Мукучян - Sputnik Արմենիա
Հայաստանի նախանձելի հարսնացուների լավագույն հնգյակը

Երևանի փողոցներում ցանկացած ժամի հանդիպող գեղեցիկ կանայք ստիպում են մտածել ոչ թե Կլեոպատրայի, Սոֆի Լորենի, Պենելոպա Կրուսի կամ, ասենք, Մոնիկա Բելուչիի, այլ Դմիտրի Մենդելեևի մասին, որը միանմանության ու հստակության համար չափ ու կշիռների պալատ էր ստեղծել։ Կենտրոնական չափաբանական հիմնարկության նպատակն էր որոշել՝ արդյո՞ք այն, ինչ պետք է մետրերով, կիլոգրամներով ու լիտրերով չափվի, համապատասխանում է չափանմուշին։ Եթե համապատասխանում է, լավ է, եթե ոչ՝ ապա պետք է համապատասխանեցնել նշված կիլոգրամներին, սանտիմետրերին ու լիտրերին։ Բայց այդ դեպքում խոսքը նյութերի մասին էր, իսկ մենք մարդկանց մասին ենք խոսում։

Եվ ահա, եթե Կլեոպատրան, Սոֆին ու Մոնիկան դեմքի տարբեր արտահայտություններով են առանձնանում, ապա մեր բոլոր գեղեցկուհիները նույն չափը, կեցվածքն ու մոտավորապես նույն քաշն ունեն։ Նույն սիլիկոնե ժպիտով են ժպտում, ոտքերին նույն ջինսե ցնցոտիներն են, որոնք ավելի շատ ծակ ունեն, քան «չծակ», իսկ ձեռքերում նույն երաժշտությունը երգող հեռախոսներն են։

Իրենց տղաների համար հարս փնտրող մայրերը շփոթության մեջ են․ աղջիկները նման են ոչ միայն դեմքով, կեցվածքով, նույն հեռուստասերիալները դիտելու մոլուցքով, այլ նաև բառապաշարով, որում ամենակիրառելին «վաու» բացականչությունն է։

Բայց տղաները չեն կարող առանց հարսնացուի մնալ, իսկ այդ դեպքում ի՞նչ անեն հայ մայրերը։ Մնում է առաջնորդվել Սոկրատեսի հայտնի խոսքով․ «Ամեն դեպքում ամուսնացիր․ եթե կինդ լավը լինի, երջանիկ կլինես, եթե վատը, փիլիսոփա կդառնաս»։ Այնուամենայնիվ, Հայաստանում փիլիսոփաները շատ չեն, ինչն այս դեպքում լավ է։

Чтец Анна Егоян - Sputnik Արմենիա
Գեղեցիկ հայուհին ասմունքով և խորունկ աչքերով գերել է սոցցանցերը

Ամերիկյան գիտնականները սովորել են մարդկանց տարբերել բառերի արանքում հնչեցրած հոգոցներով։ Եթե այդ հոգոցները բառերից շատ են, ապա, ամենայն հավանականությամբ, խոսքը Հայաստանի մասին է, որտեղ մայրը անվերջ սպասում որդին ամուսնությանը, իսկ տղան ձգձգում է այդ պահը։

Ընդունված է համարել, որ ամուսնության համար տղամարդու կատարյալ տարիքը քսանյոթն է, կանանց դեպքում՝ քսաներեքը։ Հիմա այդ կողմնորոշիչները մի փոքր տեղաշարժվել են։ Աղջիկները չեն շտապում, որովհետև արքայազների են սպասում, տղամարդիկ չեն շտապում, քանի որ ապրուստի համար անհրաժեշտ մինիմումին մոտ աշխատավարձով արքայազներ չեն լինում։

Ժամանակին ասում էին․ «Եթե ուզում ես խելացի երևալ, «տեխնոլոգիական սինգուլյարություն» արտահայտությունն օգտագործի ու բոլոր կանայք քոնն են»։ Հիմա դա էլ չի աշխատում։ Ավելի ծանրակշիռ բառեր ու արարքներ են հարկավոր։

Օրինակ։ Չինաստանում երեսնամյա տղամարդը հանուն սիրո 45 ժամում 222 կիլոմետր վազել է։ Մարաթոնն իրականացվել է «Հանուն հավատքի ու նրա» կարգախոսով։ Վազքից հետո չինացին պատմել է, որ այդ միջոցով իր սիրուն գտնելու հույս ունի։

«Արեք այն, ինչ սիրում եք ու կհանդիպեք նրան, ում կսիրեք», — խորհուրդ է տալիս մարաթոնի մասնակիցը։

Լրահոս
0