ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. Հայուհի Աննա Եգոյանը շարունակում է գերել սոցցանցերն իր ասմունքով։ Instagram–ում աղջիկը շուրջ 260 000 բաժանորդ ունի, իսկ YouTube–ում` շուրջ 100 000։
Աննան գերել է իր հետևորդներին ոչ միայն բանաստեղծությունների հուզական ընթերցմամբ, այլև մեծ ու գեղեցիկ աչքերով։
Հայուհին կարդում է Ռոբերտ Ռոժդեստվենսկու, Վերա Պոլոզկովայի, Զլատենցիա Զոլոտովայի և այլ հեղինակների բանաստեղծությունները։
Աննայի հետևորդները չեն հոգնում հիացական մեկնաբանություններ գրել աղջկա յուրաքանչյուր գրառման տակ. «Աստված իմ, ինչ գեղեցիկ ես», «Դուք շատ արտիստիկ եք», «Հրաշալի հայուհի», «Անչափ տաղանդավոր», «Կեցցես, հաճելի է քո կատարմամբ լսել ցանկացած բանաստեղծություն, ձայնդ, թախծոտ աչքերդ, դեմքիդ արտահայտությունը` ամեն ինչ բարձր մակարդակի է։ Շնորհակալություն նոր ձևաչափի պատմվածքների նկատմամբ նման մոտեցում ցուցաբերելու համար»։