00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
51 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նալբանդյանն ասել է` որ երկրներն են խեղաթյուրում ՍԾՏՀԿ հիմնական նպատակն ու քաղաքականացնում այն

© Sputnik / Asatur YesayantsМИД Армении Эдвард Налбандян во время встречи с Сергеем Лавровым
МИД Армении Эдвард Налбандян во время встречи с Сергеем Лавровым - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը ստանձնել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը:

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik. Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 37-րդ նիստին Հայաստանը ստանձնեց կազմակերպության նախագահությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ելույթ ունենալով ՍԾՏՀԿ արտգործնախարարների խորհրդի 37-րդ նիստին` ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ասել է, որ Հայաստանը, հանձնառու լինելով Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ռազմավարական նպատակներին, վերահաստատում է իր աջակցությունը կազմակերպության տնտեսական օրակարգին, որն ուղղված է համատեղ տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը, ինչը բխում է ՍԾՏՀԿ կանոնադրական նպատակներից ու բուն էությունից:

Министерство иностранных дел России - Sputnik Արմենիա
Ուկրաինան «ոլորում» է ՍԾՏՀ անդամ երկրների ձեռքերը. ՌԴ ԱԳՆ–ի արձագանքը Կիևում տեղի ունեցածին

«Կազմակերպության գործունեությունը քաղաքականացնելու ՍԾՏՀԿ որոշ անդամ երկրների համառ փորձերը բացասաբար են ազդում ոչ միայն տարածաշրջանի բազմակողմ տնտեսական համագործակցության, այլև Կազմակերպության բուն հիմքերի, դրա հիմնական նպատակների վրա և հարցականի տակ դնում ՍԾՏՀԿ հեղինակությունը՝ որպես տարածաշրջանային տնտեսական արդյունավետ կազմակերպություն»,–ասել է նախարարը:

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ ՍԾՏՀԿ-կապակցված մարմինների, դիտորդների և ոլորտային երկխոսության գործընկերների հետ արդյունավետ փոխգործակցությունը շատ կարևոր է:

«Այս կապակցությամբ կցանկանայի ընդգծել, որ ՍԾՏՀԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում որոշ անխոհեմ փորձերը` բարեփոխումների քողի ներքո ներգրավվելու Կազմակերպությունից առանձին ինչ-որ գործողություններում, հակասում են Կազմակերպության կանոնադրությանը, ՍԾՏՀԿ ԽՎ նպատակներին և ընթացակարգային կանոններին և բացասաբար են ազդում Կազմակերպության հեղինակության վրա: Խորհրդարանական վեհաժողովը պետք է աջակցի Կազմակերպության հիմնական նպատակների իրականացմանը, այլ ոչ թե ներքաշվի զուգահեռ գործընթացներում՝ ՍԾՏՀԿ գործունեությունից անկախ:

ОЧЭС - Sputnik Արմենիա
Սկանդալ կիևյան նիստի ժամանակ. հայկական պատվիրակությունը լքել է դահլիճը

Ես արդեն ընդգծեցի, որ նրանք, ովքեր շահագործում են այս հարթակը՝ տնտեսական համագործակցության հաշվին իրենց նեղ քաղաքական շահերն առաջ մղելու համար, ոչ միայն հակասում են Կազմակերպության էությանը և նպատակներին, այլև խոչընդոտում ՍԾՏՀԿ շրջանակներում տարածաշրջանային տնտեսական համընդգրկուն համագործակցությանը: Սա լիովին վերաբերում է Ադրբեջանին, որը կրկին չարաշահում է նախարարական այս խորհուրդն իր անհիմն մեղադրանքները բաձրաձայնելու համար, ինչն անհարգալից է խորհրդի նպատակների հանդեպ, որոնք բացարձակապես կապ չունեն հակամարտությունների կարգավորման հետ: Մենք դժվար թե կարողանանք ձեռքբերում ակնկալել մեր համագործակցությունից ՍԾՏՀԿ շրջանակներում, եթե այս հարթակը շարունակում է շահագործվել քարոզչության նպատակներով»,–ընդգծել է նա:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին՝ նախարարն ասել է, որ Ադրբեջանի անզիջում և առավելապաշտական դիրքորոշումը, նրա՝ միջնորդ երկրների, Մինսկի խմբի համանախագահների առաջարկների մերժումը խոչընդոտում է հակամարտության հանգուցալուծմանը և սպառնում տարածաշրջանի անվտանգությանը, կայունությանը և տնտեսական համընդգրկուն համագործակցությանը:

Լրահոս
0