00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
51 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շոյգուի 5–րդ տարերքը, և ինչից պետք է վախենան հայերը. անկեղծացել է գեներալ Գրիգորյանը

© Sputnik / Asatur Yesayants Николай Григорян
Николай Григорян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դեկտեմբերի 15–ին գեներալ Նիկոլայ Գրիգորյանն իր 60–ամյակն է նշում։ Նա հյուրընկալվել է Sputnik Արմենիային ու ասել է, թե ինչից պետք է հայերը վախենան։

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik. Հայ ժողովրդի առջև հիմա երկու մարտահրավեր կա` պատերազմ և երկրաշարժ։ Հայ ժողովուրդը միշտ պետք է պատրաստ լինի այդ երկու արհավիրքին։ Այսպիսի կարծիք է հայտնել գեներալ Նիկոլայ Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ Նիկոլայ Գրիգորյանը դեկտեմբերի 15–ին նշում է իր 60–ամյակը։

«Մեզ համար ամենակարևոր ռիսկերը պատերազմն ու երկրաշարժն են։ Պատկերացրեք, որ մեր գրեթե բոլոր մայրաքաղաքները երկրաշարժից են քանդվել… Եկեղեցիներն ավելի հաճախ խոնարհել են գլուխները երկրաշարժերի, ոչ թե թշնամու պատճառով… Շատ կարևոր է, որ մենք ամեն ինչի պատրաստ լինենք», – նշեց Գրիգորյանը։

Андраник Макарян - Sputnik Արմենիա
Գեներալ. «Շուշիի հաղթանակը հայկական հողերի համար մղվող պայքարի գագաթնակետն էր»

Բնականաբար, խոսքը սահմանին կանգնած զինվորի մասին չէ։ Նրա խոսքով` ցանկացած քաղաքացի` լինի զինվոր, թե ուսուցիչ կամ շինարար, պետք է պատրաստ լինի իրադարձությունների ցանկացած զարգացմանը։

Շատ կարևոր է նոր սերնդի մեջ հաղթանակի ոգի դաստիարակել, համոզված է գեներալը։

«Երբ գիտակցում ես, որ դու ես հաղթանակի տերը։ Ես կուզեի, որ մեր երեխաներն էլ զգային դա ու չմեծանային պարտված մարդու հոգեբանությամբ, որը ցանկանում է ինչ-որ մեկից ինչ-որ բանի համար վրեժ լուծել։ Հնարավոր չէ նորմալ մարդ դաստիարակել, երբ նա մշտապես Ցեղասպանության ու բացասական բաների մասին է լսում», – ասաց գեներալը։

Երեխաները պետք է հասկանան, որ «հայերն այն ազգը չեն, որ միայն լացում ու ողբում են։

Գրիգորյանի խոսքով` երբ մարդը կենտրոնանում է իր ներքին վերքերի վրա, շարունակում է մեկից նեղացած մնալ, դա նրան թույլ չի տալիս զարգանալ։

«Նա դադարում է իր շրջապատն ընկալել, գիտակցել սեփական հնարավորությունները։ Իսկ մենք մեծ հնարավորություններ ունենք», – հավելեց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Գրիգորյանը մի փոքր պատմեց նաև իր մասին։ Բանասիրական ֆակուլտետն ավարտելուց հետո նա միանգամից հեռուստատեսություն է գնացել։ Կարիերայի սկզբում չէր էլ պատկերացնում, որ կարող է ոստիկանության աշխատակից դառնալ, որ կարող է ուսադիրներ կրել։

«Երբ այս ոլորտում աշխատելու առաջարկություն ստացա, մեր երկրի համար ծանր շրջան էր` ոստիկանության մեքենաները փողոցում այրում էին։ Իրավապահ մարմինների աշխատակիցները վախենում էին իրենց համազգեստով փողոց դուրս գալ։ Այն տարիներին մարդուն մի բառի համար կարող էին սպանել», – հավելեց Գրիգորյանը։

Մարդասիրության մասին խոսելիս` գեներալն իր կյանքից մի դրվագ հիշեց։

«2005 թվականին Սերգեյ Շոյգուի հետ Մոսկվայից Բաքու էինք ուղևորվում։ Այնտեղ էր անցկացվում ԱՊՀ երկրների փրկարարական ծառայությունների հավաքը։ Շոյգուի օգնականը ներկայացրեց նրան հայկական կողմի նախագիծը` գովելով, թե տեսեք, ինչ հետաքրքիր բան են ներկայացրել իրենց ազգային էպոսի, Նոյի հետ կապված։ Շոյգուն ուշադիր նայեց չորս տարերքին` կրակին, ջրին, հողին և օդին։ Իսկ հետո ասաց. «Ես պայքարում եմ հինգ տարերքի դեմ»։ Հետաքրքրվեցի` հինգերորդ տարերքը ո՞րն է, ասաց` մարդկային նախանձը», – պատմեց Գրիգորյանը։

Շոյգուն ավելացրել է, որ մարդկային այդ որակի դեմ ավելի շատ է պայքարում, քան աշխարհի բոլոր տարերքների։

Լրահոս
0