00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փոքր մեծ սուտը. ինչո՞ւ է Մոուրինյոն վատաբանում Մխիթարյանին

© Sputnik / Aram NersesyanГенрих Мхитарян
Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եթե որևէ մեկը «յուրահատուկ» է, ուրեմն Մխիթարյանն է, կարծում է մեկնաբան Նոբել Առուստամյանը։ Նա պատմեց այն մասին` ինչ հեռանկարներ են սպասում Մխիթարյանին այլ ակումբներում, քանի որ գրեթե պարզ է, որ հայ կիսապաշտպանը լքելու է «Մանչեսթեր Յունայթեդը»։

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik. Հայտնի ֆուտբոլային մեկնաբան, «Հենրիխ 22-րդ» ֆիլմի հեղինակ Նոբել Առուստամյանը համոզված է` այն, որ Մխիթարյանը չի հայտնվում ՄՅՈՒ-ի հայտացուցակներում, ավելի շուտ Մոուրինյոյի քմահաճույքի հետևանք է, քան հենց ֆուտբոլիստի ֆիզիկական ու խաղային վիճակի։ Այդ մասին մեկնաբանը հայտնել է Sputnik Արմենիա մամուլի ակումբում կայացած Մոսկվա-Երևան տեսակապի ընթացքում։

Մխիթարյանը պահանջարկ վայելող խաղացող է, ու դա հաստատում են բոլոր մասնագետները՝ թե՛ Եվրոպայում, թե՛ամբողջ աշխարհում։ Նա իր ներկայությամբ կարող է զարդարել աշխարհի ցանկացած, նույնիսկ ամենահայտնի ու հավակնոտ ակումբը։ Այդպիսի խաղացողների պահանջարկը միշտ մեծ է, իսկ Մխիթարյանի դեպքում մեծ դեր է խաղում նաև Հենրիխի՝ հարձակվող կիսապաշտպանի, փլեյմեյքերի կերպարը։

«Ու եթե Մոուրինյոն Մխիթարյանին օգտագործում է ոչ այն դիրքում, որտեղ նրանից կարելի է առավելագույնն ակնկալել, ապա դա մարզիչի խնդիրն է, որն արդյունքում խնդիրներ է ստեղծում հենց խաղացողի համար», — կարծում է Առուստամյանը։

Այնուամենայնիվ, մեկնաբանն ասում է, որ Մխիթարյանը դեռ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող է, նույնիսկ չի բացառվում, որ նա մնա, թեև տեղափոխությունն ավելի հավանական է։ Առաջիկա ամսվա ընթացքում պարզ կլինի` տեղափոխությունը կկայանա հունվարին, թե ամռանը։

Ո՞ւր կարող է տեղափոխվել Մխիթարյանը։ Գրեթե ցանկացած ուժեղ եվրոպական ակումբ, կարծում է Առուստամյանն ու հավելում, որ ինքը հավանում է իտալական «Յուվենտուսը», իսկ երբ թուրինյան ակումբը սկսեց լրջորեն հետաքրքրվել Մխիթարյանով, նա` Առուստամյանը, նույնիսկ երազանքների գիրկն ընկավ ու կարծեց, թե Հենրիխն իր սիրած թիմում կհայտնվի։ Սակայն այլ ընտրություն արվեց։

Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Հենո VS Առանձնահատուկ. Մոուրինյոն ասել է` ինչու Մխիթարյանին դաշտ չի թողնում

Հիմա Միլանի «Ինտերը», որ գլխավորում է Իտալիայի առաջնության մրցութային աղյուսակը, Հենրիխի կարգի խաղացողի կարիք ունի։ Հնարավոր է նաև` Հենրիխն իսպանական առաջնություն անցնի կամ Գերմանիա վերադառնա, իսկ հնարավոր է՝ Մխիթարյանն անգլիական Պրեմիեր լիգայում մնա։ «Լիվերպուլի» մարզիչ Յուրգեն Կլոպը շատ լավ է ճանաչում Հենրիխին, քանի որ նա Դորտմունդում էր խաղում, երբ Կլոպը «Բորուսիան» տպավորիչ հաջողությունների հասցրեց։ «Տոտենհեմն» էլ ժամանակին հետաքրքրվում էր հայ խաղացողով։

Կարևոր է, ամփոփում է ֆուտբոլային մեկնաբանը, որ Մխիթարյանը չափազանց աշխատասեր է, տաղանդավոր և ուժեղ կամքի տեր։ Առուստամյանը համոզված է, որ մարզչի հետ չհաջողված հարաբերությունները (նույնիսկ եթե նա աշխարհի լավագույն մարզիչներից է համարվում) չկոտրեն Մխիթարյանին։ Այդ խաղացողը պարզապես չի կարող «շատերից մեկը լինել», նա «յուրահատուկ» է։ Չնայած նրան խաղային պրակտիկա է հարկավոր, բայց առաջիկայում Մխիթարյանը դա էլ կունենա։

Հայկական լրատվամիջոցների հարցերը վերաբերում էին նաև, մասնավորապես, մոսկովյան «Արարատի» ճակատագրին, հայկական ակումբային ֆուտբոլին ու երկրի հավաքականին։ Առուստամյանը նշեց, որ մոտ ապագայում Հայաստանում ակումբային թիմերը դժվար թե հաղթանակի հասնեն, թեև «Փյունիկի» ու «Բանանցի» մոտ լուրջ ներդրողներ են հայտնվել։

Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Հենրիխ Մխիթարյանը 2017թ.–ի ամենալավ փլեյմեյքերներից մեկն է

Ակումբի ամուր հիմքի կայացումը, մեկնաբանի կարծիքով, մեկ տարվա գործ չէ։ Իհարկե, կարելի է գումարներ ծախսել ու միջին կարգի եվրոպացի լեգեոներների հրավիրել, եվրոպական գավաթային մրցաշարերից մեկի խմբային փուլ դուրս գալ, բայց դա կարճատև հաջողություն կլինի։

Մանչեսթերում Մխիթարյանի մնալու հավանականությունը հավասարվում է զրոյի

Այդ առումով Առուստամյանն ավելի շատ «Բանանցի» մոտեցումն է հավանում. ակումբը մանկապատանեկան ֆուտբոլն է զարգացնում։ Այն, Հայաստանի չափանիշներով, շատ սաներ ունի։ Արվում է հնարավոր ամեն բան, որպեսզի թիմում խաղան հենց նրանք, այլ ոչ թե հրավիրված խաղացողները։

Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային հավաքականին, ապա այնտեղ սերնդափոխություն է կատարվում։ Փայլուն թիմից, որը 5-6 տարի առաջ լավ ելույթ ունեցավ Եվրոպայում, համարյա մարդ չի մնացել` Ռոման Բերեզովսկին գնաց, Յուրա Մովսիսյանին չեն հրավիրում, Արաս Օզբիլիսը գրեթե չի խաղում «Բեշիկթաշի» կողմից։ Այնուամենայնիվ, մեկնաբանը վստահ է՝ Հայաստանի հավաքականը կարող է հաճելիորեն զարմացնել 2018 թվականի աշխարհի առաջնությունից հետո մեկնարկող Ազգերի լիգայի նոր առաջնությունում։

Լրահոս
0