00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրաստանի իշխանությունը «կօրինականացնի» հայկական անձնագրերը

© Sputnik / Aram NersesyanАрмяно-грузинская граница. КПП Баграташен-Садахло
Армяно-грузинская граница. КПП Баграташен-Садахло - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երկքաղաքացիության արգելքը չեղյալ է հայտարարվելու 2018 թվականի ապրիլին. նախատեսվածից կես տարի շուտ։

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Երկրորդ անձնագրի առկայությունը շուտով կդադարի պատճառ լինել Վրաստանի քաղաքացիներին քաղաքացիությունից զրկելու համար։ Սա վերաբերում է նաև վրացահայերին, որոնց մեծ մասը հայկական անձնագիր ունի։ Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ապրիլին` Վրաստանի սահմանադրության մեջ մտցվող փոփոխությունների հետ մեկտեղ, դեկտեմբերի 12–ին լրագրողներին է հայտնել Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն։

«Առաջարկ է եղել այդ նորմը մյուսներից շուտ մտցնել` Սահմանադրության մեջ արվող փոփոխությունների հետ մեկտեղ», – ասել է Կոբախիձեն Վրաստանի հանրային հեռուստատեսության եթերում։

Георгий Квирикашвили - Sputnik Արմենիա
Ֆորս մաժոր, թե արդարացում. ինչու Վրաստանի վարչապետը Երևան չժամանեց

Մինչև վերջերս ենթադրվում էր, որ երկքաղաքացիության արգելքը կչեղարկեն 2018 թվականի նոյեմբերին։

Վրաստանի իշխանության որոշումը ողջունել են երկրի ազգային և էթնիկ փոքրամասնությունները. չէ՞ որ Վրաստանի քաղաքացիները 2011 թվականից սկսած, արտասահմանյան անձնագիր ստանալիս ավտոմատ կերպով զրկվում էին Վրաստանի քաղաքացիությունից։ Սա վերաբերում է Վրաստանի հայ համայնքին ընդհանուր առմամբ.  պաշտոնական տվյալների համաձայն` վերջին վեց տարվա ընթացքում երկրորդ քաղաքացիություն ունենալու պատճառով Վրաստանի 30 հազար քաղաքացի զրկվել է անձնագրից, նրանցից շուրջ 80%–ը էթնիկ հայեր են։

Թբիլիսիի «ՀայԱրՏուն» հայկական մշակութային կենտրոնի տնօրեն Լևոն Չիդիլյանը Վրաստանի իշխանությունների որոշումը դրական է գնահատում։

«Վրաստանի բնակչության մեծամասնության եկամուտները հիմնականում գոյանում են արտաքին աշխարհի, այլ երկրների հետ նրանց կապի շնորհիվ։ Արտերկրում երկրորդ քաղաքացիությունը ստանալու քաղաքացիների ձգտումն, առաջին հերթին, պայմանավորված է ծանր տնտեսական դրությամբ», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Չիդիլյանը։

Ինչպես նշեց մեր զրուցակիցը, այլ երկրների անձնագրերը շատերին օգնել են պահպանել Վրաստանում իրենց ընտանիքները և որոշակի առումով բարենպաստ ազդեցություն են ունեցել Վրաստանի տնտեսության վրա։

Ара Баблоян и Георгий Квирикашвили - Sputnik Արմենիա
Երևանն ու Թբիլիսին խոսքից գործի են անցնում. աշունը թեժ է լինելու

Սակայն Վրաստանի իշխանության նման քաղաքականության արդյունքում Վրաստանի մի շարք քաղաքացիներ ստիպված էին թաքցնել իրենց երկրորդ քաղաքացիության առկայությունը։ Վրաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Պետրե Մամրաձեն ոչ պաշտոնական տվյալներ է բերում, որոնց համաձայն վերջին տասը տարվա ընթացքում այլ երկրների (հիմնականում Հայաստանի և Ռուսաստանի) քաղաքացիություն է ստացել Վրաստանի շուրջ մեկ միլիոն քաղաքացի։

Մասնավորապես, հայերին քաղաքացիությունից սկսել են զրկել այն բանից հետո, երբ նրանք զանգվածային կերպով սկսեցին ՀՀ քաղաքացիություն ստանալ, որպեսզի Ռուսաստան աշխատելու մեկնեն։ Վրաստանի այն քաղաքացիները, որոնք հատել են Վրաստանի սահմանը այլ երկրների անձնագրերով, մի քանի ժամ անց արդարադատության նախարարության կողմից ծանուցում են ստացել այն մասին, որ նրանք ավտոմատ կերպով զրկվել են Վրաստանի քաղաքացիությունից։

«Նոր սահմանադրությունը կհեշտացնի Վրաստանի այն քաղաքացիների դրությունը, ովքեր ցանկանում են երկրորդ անձնագիրը ստանալ։ Հասկանալ է պետք, որ մարդիկ լավ կյանքից չէ, որ երկրորդ քաղաքացիությունն էին ուզում ունենալ», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մամրաձեն։

Երկքաղաքացիության հարցում Վրաստանի իշխանություններին իրենց քաղաքականությունը 2016 թվականին փոխել էր առաջարկել Վրաստանի նախկին արտգործնախարար, անկախ պատգամավոր Սալոմե Զուրաբիշվիլին։

Հատկանշական է, որ երկքաղաքացիության արգելքը տարածվում էր նաև Վրաստանի առաջին դեմքերի վրա։ 2012 թվականին, դեռ մինչև իշխանության գալը, Վրաստանի քաղաքացիությունից զրկվել էր այն ժամանակվա Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին` ֆրանսիական անձնագրով սահմանը հատելու համար, իսկ Միխեիլ Սահակաշվիլին Վրաստանի քաղաքացիությունից զրկվել էր Ուկրաինայի քաղաքացիության պատճառով։

Լրահոս
0