00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆորս մաժոր, թե արդարացում. ինչու Վրաստանի վարչապետը Երևան չժամանեց

© Страница МИД Грузии в ФБГеоргий Квирикашвили
Георгий Квирикашвили - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ-վրացական հարաբերությունները գալիք տարի կաշխուժանան։ Այդ հարաբերությունների համար խոչընդոտ հանդիսանալ չեն կարող ո՛չ հարևանների ամբիցիաները, ո՛չ էլ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու երևանյան այցի չեղարկման շուրջ շրջանառվող լուրերը, համոզված են փորձագետները։

Լաուրա Սարգսյան, Sputnik  Արմենիա

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու երևանյան պաշտոնական այցի չեղարկումը կապված չէ հայ–վրացական հարաբերություններում որևէ սառնություն ի հայտ գալու հետ, կարծում է Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը։

Կվիրիկաշվիլին Հայաստան պետք է ժամաներ դեկտեմբերի 1-ին, սակայն նոյեմբերի 30-ին այցը չեղյալ էին հայտարարել։ Թբիլիսիում այս քայլը բացատրել են երկրի նախարարների կաբինետում սպասվող փոփոխություններով։ Վրացական ԶԼՄ–ներում տարբեր պատճառներ էին նշվում` ընդհուպ մինչև երկկողմ հարաբերությունների վատթարացում։

Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Ով քեն է պահում, կորցնում է. Էրդողանը համեմատության գծեր է անցկացրել Հայաստանի ու Վրաստանի միջև

«Այցը միանշանակ կապված չէ հայ-վրացական հարաբերությունների հետ։ Այն տեղափոխվել է ավելի ուշ, քանի որ Վրաստանի կառավարության նախարարների կաբինետի պաշտոնական կազմը հաստատված չէր», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մելիքյանը։

Նրա խոսքով` այցը հետաձգվել է տեխնիկական պատճառներով և, անպայման, տեղի կունենա 2018 թվականին։ Փորձագետը կանխատեսում է, որ հայ-վրացական հարաբերությունները 2018 թվականին ավելի դինամիկ և աշխույժ կդառնան։

Նրա կարծիքը կիսում է նաև Վրաստանի նախագահ աշխատակազմի նախկին ղեկավար Պետրե Մամրաձեն։

«Այն, որ Կվիրիկաշվիլին հետաձգել է իր այցը, որևէ կերպ կապված չէ հայ-վրացական հարաբերությունների հետ։ Ակնհայտ է, որ իշխանությունները պատրաստ չեն եղել այդ ծավալի աշխատանքներ իրականացնելուն` կապված նախարարների կաբինետում և խորհրդարանում սպասվող բարեփոխումների հետ», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մամրաձեն։

Նա համոզված է, որ նման ֆորս մաժորային իրավիճակների դեպքում հավանական է, որ կոլեգիալ որոշում էր կայացվել ոչ միայն Հայաստանյան, այլև մյուս երկրներ սպասվող այցերը հետաձգելու։ Գուցե իշխանությունները որոշել են կենտրոնանալ երկրի ներքաղաքական կյանքի համար կարևոր հարցերի լուծման վրա։

Այն, որ ոչ մի բացասական շրջադարձ չի եղել վկայում է նաև մամուլում հայտնված տեղեկությունը կապված դեկտեմբերի 16-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Թբիլիսի այցելելու մտադրության հետ։ Պաշտոնապես այս տեղեկատվությունը դեռ հաստատված չէ։

«Պատասխան այցերը նախապես են ծրագրվում, երկու երկրների արձանագրային ծառայությունները քննարկում են ծրագիրը։ Ակնհայտ է, որ ԶԼՄ–ների կողմից ծանուցած ՀՀ նախագահի այցը, եթե նույնիսկ տեղի ունենա, կողմերը միանշանակ խոսելու բան կունենան», – ասաց Մելիքյանը։

Երկու պետությունների ղեկավարները կամփոփեն 2017 թվականը և կքննարկեն 2018 թվականի գործողությունների ծրագիրը։

Վերջին անգամ Հայաստանի նախագահը աշխատանքային այցով Վրաստանում է եղել 2015 թվականի հոկտեմբերին։ Այն ժամանակ երկու պետությունների ղեկավարները քննարկել են բարձր մակարդակի հայ-վրացական հարաբերությունների օրակարգը, նշել նրա խթանման նոր հեռանկարները, անդրադարձել քաղաքական, տնտեսական, մարդասիրական և այլ ոլորտներում համագործակցության զարգացմանն ուղղված ընթացիկ ծրագրերին։

Լրահոս
0