00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական «խոտ», թե վրացական կանեփ. ո՞ւր կգնան իրանցիները «կայֆ» որոնելիս

© AP Photo / Marcio Jose SanchezДва человека передают друг другу сигаретку из марихуаны
Два человека передают друг другу сигаретку из марихуаны - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինչպե՞ս են Հայաստանում ընթանում մարիխուանայի օրինականացման գործերը։ Ոչ մի կերպ։ Ամեն ինչ արգելված էր, արգելված էլ մնում է։ Արտադրությունն էլ, պահպանումն էլ, օգտագործումն էլ։

Կանեփն, ընդհանրապես, ու մարիխունան` մասնավորապես, հնուց հայտնի բաներ են։ Չինաստանի ու Հնդկաստանի հին բժշկական պրակտիկայում այն լայնորեն գործածվել է ցավազրկող, հակաէպիլեպտիկ ու հակափսխեցուցիչ դեղամիջոցների պատրաստման համար։

Մարիխուանա ծխելը նույնպես դարերի պատմություն ունի, բայց հիմա խոսքն այդ «կայֆի» պատմության մասին չէ, այլ դրա արտադրության և օգտագործման քրեականության ու օրինականության մասին։

Համաշխարհային պրակտիկայում կարելի է տեսնել այդ հակասական արտադրանքին պետական վերաբերմունքի ամենատարբեր տեսակներ` լրիվ արգելքից ու խիստ պատժից սկսած, մինչև դրա կիրառման լրիվ ազատություն։ Անցած դարում բոլոր արգելքներն արհամարհեցին, օրինակ, հիպիները, որոնք ուր պատահի ծխում էին։

Работа экспертно-криминалистического центра УВД по Приморскому краю - Sputnik Արմենիա
Վրաստանի փորձով. արժե արդո՞ք Հայաստանին «մարիխուանա քաշել»

Շատ երկրներում մարիխուանան «թեթև» թմրանյութերի շարքին են դասում ու դրա փոխադրումը, օգտագործումն ու պահպանումը ազատ է, սակայն քանակային սահմանափակումներ կան. Նիդեռլանդներում, օրինակ, այդ ամենը կարելի է անել 30 գրամի սահմաններում։

Ուրուգվայն այդ հարցին ծայրահեղ լուծում է տվել. 2013 թվականին օրենք է ընդունվել մարիխուանայի վաճառքի, աճեցման ու օգտագործման լրիվ օրինականացման մասին։ Այդ երկիրն աշխարհում առաջինն էր, որ այդպիսի օրենք ընդունեց. մինչ այդ ուրուգվայցիները կարող էին առանց պատժվելու օգտագործել մարիխուանա, բայց ոչ աճեցնել կամ վաճառել։

Կան երկրներ, որտեղ կարելի է հանգիստ մարիխուանա գնել, սակայն դա արգելված է, օրինակ, Մարոկկոյում։ Այնտեղ եղած մարդիկ պատմում են, որ ամեն քայլափոխի առաջարկում են հատուկ ձևով պատրաստած մարիխուանա, բայց նույնքան հաճախ ոստիկանությունը գալիս է միամիտ մարդկանց բռնելու։ Այդպիսի բիզնես է. կեղծ դիլերը ոստիկանության հետ է աշխատում։ Նրանք բռնում են ու գումար են պահանջում, որպեսզի օրենքով սահմանված 10 տարով բանտ չնստեցնեն։ Դրա համար Մարոկկոյում պետք է իմանալ` որտեղ և ում մոտից գնել, քանի որ ոստիկանության հետ խնդիրներից խուսափելով, կարելի է գնել ոչ թե մարիխուանա, այլ, ասենք, ուղտի կղանք։ 

Ու այդպես շարունակ։ Բայց վերադառնանք մեզ մոտ։ Մի երկու շաբաթ առաջ Վրաստանի Սահմանադրական դատարանը ապօրինի ճանաչեց մարիխուանայի ու կանեփի օգտագործման համար քրեական պատիժը։ Դատարանը պարզաբանել է, որ «մարիխուանայի օգտագործումը հնարավոր է ինչպես բժշկական նպատակներով, այնպես էլ ժամանցային, ու հանգստի ձևը ինքնուրույն ընտրելու իրավունքը պաշտպանված է միջամտությունից»։

Полиция Армении арестовала 42-летнюю женщину, содержавшую наркопритон - Sputnik Արմենիա
Ոստիկանները թմրանյութեր են հայտնաբերել Երևանում. տեսանյութ

Հարգենք մեր հարևանների Սահմանադրական դատարանի որոշումն ու տեսնեք` ինչ է այդ առումով կատարվում Հայաստանում։ Ոչ մի բան էլ չի կատարվում։ Ամեն ինչ արգելված էր, արգելված էլ մնում է։ Արտադրությունն էլ, պահպանումն էլ, օգտագործումն էլ։

Չեմ պատրաստվում քննարկել` լավ է դա թե վատ ու ինչպես են արգելքներն ու ազատությունները համադրվում ժողովրդավարական արժեքների ու մարդու հիմնարար իրավունքների հետ։

Չէ, իհարկե, մեզ մոտ էլ են կանեփ աճեցնում, բնակլիմայական պայմանները թույլ են տալիս դա գրեթե ամենուր անել։ Ու փոքր երկրի ոստիկանությունը, հաստատ, լավ տեղյակ է՝ որտեղ է դա արվում։ Եզակի մարդիկ են այն բժշկական նպատակներով աճեցնում, մնացածը` ծխելու ու վաճառելու համար։

Հայաստանի իշխանության պետական դիրքորոշումը հայտնի է` ամբողջական արգելք։ Կանեփի թփերի ոչնչացումը մտնում է ոստիկանության պարտավորությունների մեջ ու պետք է ասել, դրանով զբաղվում են։

Ուրեմն ի՞նչ՝ հյուսիսային հարևանի օրինակը մեզ համար բան չի փոխու՞մ։ Ոչ, որովհետև որ մենք սեփական գլխով ենք մտածում։ Ու, հավանաբար, այդպիսի դիրքորոշման համար լուրջ փաստարկներ կան։ Լուրջ, քանի որ օրինականացման զուտ նյութական շահեր կան` ակնհայտ հարկերից սկսած, ոչ ակնհայտ եկամտով վերջացրած։

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ իրանցի զբոսաշրջիկների մեծ մասը գալիս է Հայաստան իրենց մոտ արգելված զվարճանքների հետևից՝ ալկոհոլային խմիչքներ, կանայք և խոզի միս, վերջապես։

Հիմա ստացվում է, որ նրանք մարիխուանայի հետևից Վրաստան են գնալու, իսկ կարող էին մեզ մոտ գալ։ Բայց իշխանություններն այսքանը գիտակցում են, իհարկե։

Сторожевая собака пограничника - Sputnik Արմենիա
Ռուս սահմանապահները կանխել են թմրանյութի ներկրումը Հայաստան

Սակայն չի լքում այն զգացողությունը, որ նման անհողդողդությունը թելադրված է ոչ համաքաղաքացիների առողջության մասին հայրական հոգատարությամբ։ Այն կարող է մի րոպեում փլվել, եթե, ասենք, մարիխուանայի օրինականացմանն ուղղված արտասահմանյան դրամաշնորհներ գան։ Գաղտնիք չէ՝ ինչքան են մեր հայրենական պաշտոնյաներն այդպիսի ֆինանսավորում սիրում։

Տարատեսակ հասարակական կազմակերպություններ կստեղծվեն, արդարադատության նախարարությունը լուրջ դեմքի արտահայտություն կընդունի ու բոլորին կբացատրի, որ դա կենցաղային անհրաժեշտություն ունի ու մարդու իրավունքների պաշտպանություն է, ու համապատասխան օրենքը միանգամից կընդունվի։

Դեղագործական ընկերություններն էլ կմիանան… Ի դեպ, հավանական է, որ արդեն «դեղամիջոց» կա, որն օգնում է ձերբազատվել մարիխուանայի կախվածությունից, ու հիմա նրանց անհրաժեշտ է առավելագույնս շատացնել ծխողներին, որպեսզի հետո արգելքների ֆոնին իրենց հաբերը «նաղդեն» մարդկանց վրա։

Այսինքն` նույն ծխախոտի սխեմայով, երբ ծխախոտի մեջ գրեթե ծխախոտ չմնաց, այլ մնացին միայն իսկապես վտանգավոր թեփն ու չգիտեմ ինչը։ Երբ մոլորակի վրա բավարար չափով ծխող հայտնվեց, նրանց սկսեցին նեղել հիմարություններ պատմելով, որ մաքուր օդին 10 մետր հեռավորության վրա շնչած ծուխը առողջության համար սարսափելի վնասակար է։ Իսկ ինքը` ծխողն, իմպոտետնտ կմեռնի կամ քաղցկեղից երեք շաբաթ հիվանդությունից հետո։

Ճիշտ է՝ ծխողը չգիտես ինչի իմպոտենտ չի դառնում, ուրեմն, մահանալու կարիք էլ չկա։ Սակայն շարունակում են հաբեր վաճառել, իսկ ծխախոտերի տուփերի նկարները գնալով ավելի տհաճ են դառնում։ Այդ ամենը գումարների հետ է կապված, մեծ ու թիրախային գումարների։

Իսկ եթե դրանք տան, մեզ մոտ մարիխուանա կօրինականացնեն, դա անկասկած է։ Բայց ամենայն հավանականությամբ, մենք գլոբալ գործընթացի սկզբնական փուլում ենք։

 

Լրահոս
0