ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. Հայաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոթեմյուլլերը: Այս մասին դեկտեմբերի 13-ին ՆԱՏՕ-ի շաբաթվա մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնեց ՆԱՏՕ-ի Հարավային Կովկասում կապերի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոզարիա Փուգլիսը:
Փուգլիսի խոսքով՝ ՆԱՏՕ-ի առաջիկա շաբաթը նպատակ ունի ցույց տալ համագործակցության ամբողջ սպեկտորը: Նա հայկական կողմին շնորհակալություն հայտնեց Աֆղանստանում և Կոսովոյում խաղաղապահ առաքելություններին ակտիվորեն մասնակցելու համար` համարելով դա փոքր Հայաստանի մեծ ավանդը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կհանդիպի նախագահի, պաշտպանության ու ԱԳ նախարարների հետ: