00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էլիտար բնակարանների դռները «կթակեն» ֆինանսների նախարարությունն ու կադաստրը

© Sputnik / Asatur YesayantsЗдание. Новостройка
Здание. Новостройка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսօր քաղաքացիները գույքահարկ են վճարում տների կադաստրային արժեքից ելնելով, ինչը շուկայականից մի քանի անգամ ցածր է։

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. 2020 թվականից Հայաստանում ուզում են հրաժարվել գույքի ու հողի հարկերի զիջումներից։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը։

Բանն այն է, որ գույքահարկը հաշվարկվում է` ելնելով տան կադաստրային գնից, որը մի քանի անգամ ցածր է շուկայականից։

Доллары США - Sputnik Արմենիա
Հայաստանի բանկերին կարգելեն հնարքների դիմել վարկերի մարումն ուշացնելու համար

Համեմատության համար նշենք, որ Երևանի կենտրոնում բնակարանի մեկ քառակուսի մետրի արժեքը գնահատվում է առնվազն 120 հազար դրամ։ Սրան գումարվում են ուղղիչ գործակիցները (դրանք հիմնականում նվազեցնող են)` մաշվածություն, հարկ, տանիքի տեսակ։

Ըստ պաշտոնական վիճակագրության` Երևանի կենտրոնի բնակարաները գրեթե չորս անգամ թանկ են։ Նշանակում է, որ այդ բնակարանների համար չորս անգամ քիչ հարկ են վճարում, քան կարող էին, կարծում են ֆինանսների նախարարությունում։

Միաժամանակ, չեն ուզում հարկով գերբեռնել ոչ շատ հարուստ ընտանիքներին (այդպիսի ընտանիքներ ապրում են նաև կենտրոնում, իսկ մնացած շրջանների մասին նույնիսկ խոսք չի կարող լինել)։

Այդ պատճառով «շուկայի սառը ձեռքը» սկզբում կհասնի ամենաթանկ տներին ու հողին, որոնք 100 միլիոն դրամից բարձր գին ունեն։ Դրանց համար ֆինանսների նախարարությունն ու Կադաստրի պետական կոմիտեն կավելացնի ուղղիչ գործակիցները։ Բարեփոխման առաջին շրջանն ուզում են ավարտել մինչ 2018 թվականի ավարտը։ Իսկ հետո արդեն կքննարկվի` արժե՞ արդյոք տարածել օրենքը բոլորի վրա։

Լրահոս
0