00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:26
34 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
13:08
8 ր
«Հայաստանը»՝ պաշտոնանկությունների մասին
13:16
1 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
37 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ավագանու ընդդիմադիր անդամներ
13:07
6 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի և Ռուսաստանի մեկուսացումը. Բաքու–Թբիլիսի–Կարս–ի PR–ը չի անհանգստացնում հայերին

© AP Photo / STRЦеремония открытия железной дороги Баку-Тбилиси-Карс
Церемония открытия железной дороги Баку-Тбилиси-Карс - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եթե դատել վերջին շրջանի հրապարակումներից, ապա Կենտրոնական Ասիայի երկրների միջև քիչ է մնում ծեծկռտուք սկսվի` թե ով առաջինը պիտի օգտվի Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթուղուց թեմայով։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Անդրկովկասում սպասվում է լուրջ լոգիստիկ բու՞մ

Վրացական, ադրբեջանական և թուրքական ԶԼՄ–ներն անընդհատ գրում են, որ Հնդկաստանը, Պակիստանը, Աֆղանստանը, Թուրքմենստանը և Ղրղըզստանն առանց իրար հերթ տալու գայթակղիչ լոգիստիկ առաջարկություններ են անում և ձեռքերը շփում` պլանավորելով, թե ինչպես են առաքելու իրենց բնական և էներգետիկ պաշարները, գյուղատնտեսական արտադրանքը, տրիկոտաժը Կասպից ծովով Թուրքիա և այդտեղից էլ Եվրոպա` Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով։

Открытие железной дороги Баку – Тбилиси – Карс - Sputnik Արմենիա
Չինական գործոն․ ո՞ւմ հաշվին պետք է աշխատի Բաքու-Թբիլիսի-Կարսը

Էլ չենք խոսում Չինաստանի մասին, որը, ինչպես հայտնի է, Մեծ մետաքսե ճանապարհ է կառուցում, որի շնորհիվ մտադիր է նվաճել եվրոպական սպառողական շուկաները։ Չինացիներն իրենց արտադրանքը կտեղափոխեն բացառապես Կասպիայով։

Իսկ ահա Ուզբեկստանը, ինչպես հայտնի է ԶԼՄ–ներից, գտել է իր լոգիստիկ խնդիրների օպտիմալ լուծումը։ Այժմ կա «ճիշտ ճանապարհ», որով ուզբեկական բուրդը և ածուխը շատ հեշտ կառաքվեն Եվրոպա։

Իսկ հարավկորեացիները որոշել են Ուզբեկստանում և Ղազախստանում գնվող պոլիպրոպիլենը և պոլիէթիլենը տեղափոխել Եվրոպա հենց Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթուղով։ Ամեն դեպքում The South Korean Black and Caspian Sea Export Compan ընկերության տնօրեն Լի Դոնն արդեն հայտարարել է, որ ընկերությունը ներդրումներ կանի այս երկու երկրների լոգիստիկ նախագծերում։ Հավանաբար, նաև նրա համար, որպեսզի հնարավորություն ունենա համագործակցելու վրացական Caucasus-Trans Express ընկերության հետ։

Մի խոսքով, եթե դատել հրապարակումներից, մի քանի օրից Հարավային Կովկասի տարածաշրջանում սպասվում է տնտեսական և լոգիստիկ բում, որի շնորհիվ այստեղ գտնվող պետությունները կդասվեն զարգացած երկրների շարքը։

Բացահայտորեն նախագիծն ուղղված է տարածաշրջանում առանձին երկրների մեկուսացմանը

Իհարկե, ոչ բոլորին։ Այդ նախագծում հատուկ և նպատակաուղղված անտեսվում են որոշ տարածաշրջանային երկրներ։ Օրինակ`Հայաստանը։ Եվս երկու երկիր է միացել Հայաստանի «մեկուսացմանը»։ Խոսքը, չգիտես ինչու, Ուզբեկստանի և Հնդկաստանի մասին է։

Строительство железной дороги Баку-Тбилиси-Карс - Sputnik Արմենիա
Գողերը ձեռք են գցել «դարի նախագծին». Բաքու–Թբիլիսի–Կարսը զրկվել է ռելսերից

Դե կամ Ռուսաստանը։ Ի դեպ, այդ մասին արտահայտվել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին այն ոգով, որ իր երկիրը գործընկերներին առաջարկում է այլընտրանքային ուղի դեպի Եվրոպա` շրջանցելով Ռուսաստանը։

Վրաստանի վարչապետի կոնկրետ այդ արտահայտությունը, որը նա արդել է «Նոր մետաքսե ուղի» համաժողովի ընթացքում, Թբիլիսիում նոյեմբերի 28-29–ին, տարածաշրջանային ԶԼՄ–ները փորձել են անտեսել։ Սակայն «Գերմանական ալիքը» վարչապետի ելույթից առաջին հերթին առանձնացրել է հենց այդ արտահայտությունը։

Իրականում հարկ չկա Կվիրիկաշվիլուն անվանել ռուսաֆոբիայով տառապող քաղաքական գործիչ. իրականում նա բավական ադեկվատ է Ռուսաստանի և Վրաստանի փոխհարաբերությունների հարցում։ Սակայն տվյալ դեպքում նա ստիպված է լինում բավական բարդ աշխատանք կատարել` գովազդել երկաթուղու ծառայությունները, որի շինարարության վրա լուրջ գումարներ են ծախսվել (Վրաստանը պարտքեր և վարկեր է կուտակել), բայց առայժմ փոխհատուցում չկա։ Ընդամենը մեկ «ցուցադրական» շարժակազմը` բեռնված 600 տոննա ցորենով Ղազախստանից գնացել է Թուրքիա։

Բաքու–Թբիլիսի–Կարս զուտ քաղաքական նախագծի հեղինակների համար բավական բարդ կլինի համոզել պոտենցիալ հաճախորդներին, որ Կենտրոնական Ասիայից Կասպից ծովով անցնող այս ճանապարհն ավելի էժան կլինի, քան երկաթուղին։

Հաճախորդները կարողանում են փող հաշվել։ Եթե գիտես, որ թեկուզ մեկ անգամ պետք է բեռնես/բեռնաթափես երկաթուղային շարժակազմը կասպիական լաստանավից, ապա կհասկանաս, որ դա ավելի թանկ է։

Չեմ խոսում արդեն այն մասին, որ Թուրքիայի հետ Վրաստանի սահմանին պետք է փոխել միայն վագոնների և երկաթուղային ցիստեռնների առանցքը (դրանք տարբեր չափանիշներ ունեն), կամ կոնտեյներները բեռնել այլ շարժակազմ։ Հազիվ թե Եվրոպա ապրանք առաքողներից որևէ մեկը պատրաստ է գնալ նման ծախսերի։

«Մեկուսացման» մեջ գտնվողներին իրավիճակը չի անհանգստացնում

Ահա և ստիպված են խաղարկել աշխարհաքաղաքական քարտեզը` ապրանքները Ռուսաստանը շրջանցելով տեղափոխելու հնարավորության համար։ Դե, որպեսզի գայթակղեն պոտենցիալ հաճախորդներին, որոնք հարում են նրա միջազգային մեկուսացման գաղափարին։

Открытие железной дороги Баку – Тбилиси – Карс - Sputnik Արմենիա
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շուրջ ծավալված սակագնային վեճերը. Ադրբեջանի վարկային խայծը Վրաստա՞նն է

Դա էլ անում են նախագծի հեղինակները։ Պարզվում է, որ Ախալցխա–Կարս երկաթուղու վրա, որը թույլ է տալիս Գյումրին շրջանցելով հասնել Թուրքիա, ծախսվել է ավելի քան մեկ միլիարդ ԱՄՆ դոլար։ Այդ փողերը պետք է հնարավորինս արագ վերադարձնել։ Ահա և գովազդում են` ով ինչպես ընդունակ է…

Ճիշտ է` Հայաստանին և Ռուսաստանին այս իրարանցումը չի հետաքրքրում։ Հայաստանն արդեն 30 տարի է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից գտնվում է տրանսպորտային մեկուսացման մեջ, ինչին միջազգային հանրությունը ոչ մի կերպ չի արձագանքում։ Տարօրինակ է, որ նույն Եվրոպան հայերի հետ կնքել է համաձայնագիր «Արևելյան գործընկերության» շրջանակում, որում առկա են ինչ–որ տրանսպորտային նորմատիվներ։

Իսկ Ռուսաստանը… Այստեղ հավանաբար կարելի է հիշատակել միայն ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի վերջին մեկնաբանությունը. «Ռուսաստանն այստեղ կապ չունի, երկաթուղին մեր տարածքով չի անցնում։ Կան շատ վերլուծաբաններ, որոնք դիտարկում են այդ նախագիծը քաղաքական համատեքստում, որ ոմանք դուրս են մնացել նախագծից։ Մեր մոտեցումն այդպիսին չէ»։

Ավելին` Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը հետևյալն է. «Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթուղու բացումը դրական է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի համար»։ Եվ վերջ։

Այնպես որ, կարելի է գուշակել, որ առաջիկայում մենք կդառնանք լուրջ PR արշավի վկաներ, որն իսկապես հնարավորինս արագ պետք է ամբողջ հզորությամբ կիրառել։ Պարտքերը կուտակվում են… Իսկ ահա այն, որ Ջավախեթի լեռներում արդեն սկսել են գողանալ երկաթուղու ռելսերը, այդ մասին նախագծի հեղինակները փորձում են չխոսել։

Լրահոս
0