00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:26
34 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
13:08
8 ր
«Հայաստանը»՝ պաշտոնանկությունների մասին
13:16
1 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
37 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ավագանու ընդդիմադիր անդամներ
13:07
6 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Արմինե Ֆանյան
2018-ին, երբ, ձեզ քարշ տալով տանում էին բաժիններ, փաստաբաններն էին ձեր կողքին կանգնած. Արմինե Ֆանյան
17:24
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թրամփը «նեղում» է Երուսաղեմի հայերին. համայնքը տուժում է բախումներից

© Sputnik / Валерий Мельников / Անցնել մեդիապահոցСитуация в Иерусалиме
Ситуация в Иерусалиме - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը Երուսաղեմի վերաբերյալ, որը բախումների ալիք է առաջացրել, վնասել է նաև «Սրբազան երկրում» բնակվող հայերին։

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի— Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայկական թաղամասը և այնտեղ բնակվող հայերը չեն տուժել բախումների հետևանքով։ Այսօր Երուսաղեմում հանգիստ և խաղաղ է, սակայն այն, ինչ տեղի է ունեցել, կարող է բացասաբար անդրադառնալ նրանց բարեկեցության վրա, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Երուսաղեմի հայ պատրիարքարանի վարդապետ Կորյուն Բաղդասարյանը։

Թրամփի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելն իրարանցում է առաջացրել համաշխարհային հանրության մեջ։ Ամերիկայի առաջնորդը նաև փաստաթուղթ է ստորագրել ամերիկյան դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին։

Волнения в Палестине - Sputnik Արմենիա
Երուսաղեմի վերաբերյալ ԱՄՆ որոշումը «կոշտ քայլ» է․ Իրանի խորհրդարանի հայ պատգամավորներ

«Երուսաղեմում և հայկական թաղամասում ամեն ինչ հանգիստ է, խաղաղ։ Թրամփի հայտարարությունից հետո սկսած բախումները շրջանցել են հայկական թաղամասը։ Այդ առումով հայ համայնքն անվտանգության մեջ է», – ասաց Բաղդասարյանը։

Նրա խոսքով` բախումները հիմնականում տեղի են ունեցել Պաղեստինում, Բեթղեհեմում, Արևելյան Երուսաղեմում, Դամասկոսի դարպասների մոտ։ Սակայն եթե ընդհարումները շարունակվեն, ապա դա կհարվածի տեղի հայերի գրպանին։

«Սուրբ ծննդի տոնին մենք սպասում էինք բազմաթիվ հայ ուխտագնացների, այս տարի տոնը, ամենայն հավանականությամբ, կնշենք առանց նրանց։ Եթե բախումները շարունակվեն, հայ ուխտագնացները, անվտանգության նկատառումներից ելնելով, չեն գա», – ասաց Բաղդասարյանը։

Դա, ընդհանուր առմամբ կազդի նաև զբոսաշրջիկների հոսքի վրա, ինչն իր հերթին կվնասի տնտեսությանը։ Տեղի հայերը հիմնականում զբաղվում են առևտրով և հյուրանոցային բիզնեսով, զբոսաշրջիկների թվի նվազումն առաջին հերթին կազդի նրանց վրա, կարծում է Բաղդասարյանը։

Երուսաղեմի հայ պատրիարքությունը հույս ունի, որ իրավիճակը շուտով կփոխվի, և բախումները, որոնք համայնքի համար հղի են բացասական հետևանքներով, չեն կրկնվի։

ՀԱԵ Երուսաղեմի պատրիարք, արքեպիսկոպոս Նուրհան Մանուկյանը 13 պատրիարքների և Երուսաղեմի եկեղեցիների ղեկավարների հետ միասին նախազգուշացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որ քաղաքի կարգավիճակի փոփոխությունը կհանգեցնի անդառնալի հետևանքների։

«Մենք համոզված ենք, որ նման քայլը կհանգեցնի ատելության, հակամարտության և տառապանքների Երուսաղեմում և Սուրբ հողում», – գրել են հոգևորականները։

Իսրայելում բնակվում է աշխարհի ամենաակտիվ հայ համայնքներից մեկը։ Երուսաղեմի հին հատվածը հայ քրիստոնյաները կիսում են հրեաների, մահմեդականների և այլ քրիստոնյաների հետ։ Նրանց համար գոյություն ունի երկու հայրենիք` պատմական և հոգևոր` Երուսաղեմը։ Հայերը և հայկական հետքը Հին քաղաքին հաղորդում են այն կոլորիտը, որը հարյուրավոր հավատացյալներ է ձգում ամբողջ աշխարհից։

Լրահոս
0