00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
5 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
54 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թրամփը հաստատել է հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթը

© AFP 2024 / Saul LoebПрезидент США Дональд Трамп
Президент США Дональд Трамп - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՄՆ առևտրի նախարարությունը պատրաստվում է նոր պատժամիջոցներ կիրառել ռուսական այն ընկերությունների նկատմամբ, որոնք հետազոտական գործունեությամբ են զբաղվում հրթիռային տեխնոլոգիաների ոլորտում:

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների նոր փաթեթը, իբր թե «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագիրը խախտելու պատճառով: Այդ մասին հայտնել է Politico պարբերականը` հղում անելով Սպիտակ տան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչին:

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտնել էին, որ Մոսկվան պահպանում է «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրի վերաբերյալ իր հանձնառությունն ու խստորեն հետևում դրան: Այս մեկնաբանությունը հետևել էր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թոմաս Շենոնի այն հայտարարությանը, թե ԱՄՆ-ն ևս սկսում է ուսումնասիրել ռազմական հավանական լուծումները, եթե Ռուսաստանը հանկարծ սկսի չպահպանել պայմանագրի դրույթները:

Պարբերականը գրում է, որ ԱՄՆ առևտրի նախարարությունը մտադիր է նոր պատժամիջոցներ կիրառել ռուսական այն ընկերությունների նկատմամբ, որոնք հետազոտական գործունեությամբ են զբաղվում հրթիռային նոր տեխնոլոգիաների ոլորտում:

Ինչպես հայտնել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, նման պատժամիջոցներով ճնշելու նպատակն է փոխել ռուսական կառավարության ծրագրերը:

«Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագիրը ստորագրվել է 1987-ի դեկտեմբերի 8-ին Վաշինգտոնում ԽՍՀՄ-ի ու ԱՄՆ-ի միջև։ Պայմանագրի համաձայն` կողմերը պետք է ոչնչացնեին հրթիռային սպառազինության մի ամբողջ դաս, այդ թվում ` Р-12 և Р-14 հրթիռները:

Լրահոս
0