00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չգնվող պաշտոնյաներ չկան, կա քիչ փող, կամ ինչո՞ւ է ամերիկյան ուղեղներից նավթի հոտ գալիս

CC BY-SA 2.0 / Manoel Lemos / Quase lá...Ամերիկյան գրասենյակ
Ամերիկյան գրասենյակ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աշխարհում շարունակվում է ադրբեջանական ու թուրքական նավթագազային լոբբինգի զոհ դարձած պաշտոնյաների բացահայտման շարքը։ Թե ինչպես են թուրքերն ու ադրբեջանցիները կաշառում ամերիկյան «մտածողներին», Sputnik Արմենիային պատմել է Վարդան Աթոյանը։

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի — Sputnik. ԱՄՆ–ում չգնվող պաշտոնյաներ չկան, խնդիրը միայն գնի մեջ է։ Նման արտահայտությամբ է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագիտական խորհրդի փոխնախագահ Վարդան Աթոյանն արձագանքել ԱՄՆ ուղեղային կենտրոնների վրա Ադրբեջանի և Թուրքիայի ունեցած ազդեցության մասին հարցին։

«Ուղեղային կենտրոնի ներկայացուցիչները ԱՄՆ–ում լայնորեն ներգրավված են ռազմավարական փաստաթղթերի մշակման, օրենքների նախագծերի քննարկման ժամանակ, նրանց խոսքը լսելի է բազմաթիվ կոնգրեսականների համար, նրանք պարբերաբար Սպիտակ տան ընդունելություններին են մասնակցում, և ստացվում է, որ այդ փորձագետները ոչ թե օբյեկտիվ ինֆորմացիա են փոխանցում որոշում կայացնողներին, այլ այն, ինչ իրենց պատվիրել են փոխանցել»,– ասում է Աթոյանը։

Референс-лаборатория в Ереване - Sputnik Արմենիա
«Պատահական» վիրուսներ. Երևանը պետք է վերահսկի արևմտյան բիոլաբորատորիաները

Նրա խոսքով, ԱՄՆ–ում իրականացված հետազոտությունների ու հարցումների ընթացքում ուղեղային տարբեր կենտրոններում աշխատող մի շարք փորձագետներ հայտնել են, որ ղեկավարներն իրենց նկատմամբ ճնշում են կիրառվել` ստիպելով խեղաթյուրել վերլուծության իրական արդյունքներն ու ներկայացնել ցանկալի տարբերակը։

Փորձագետը հիշեցնում է, որ մի քանի շաբաթ առաջ ամերիկյան Huffington Post պարբերականը տեղեկատվություն էր հրապարակել, որում ասված էր, որ մի շարք ամերիկյան կազմակերպություններ անհայտ աղբյուրներից բազմամիլիոնանոց ֆինանսավորում են ստացել։ «Ներկա պահին քաղաքական շրջանակներում նվիրատուներին բացահայտելու խնդիր է բարձրացվում։ Պահանջում են պարզել` արդյոք նրանք այդ գումարները ստացել են ինչ-որ լոբբիստական գործունեության դիմաց։ Եվ եթե դա հաստատվի, պետք է զրկվեն շահույթ չհետապնդող կազմակերպության կարգավիճակից, մտնեն հարկային դաշտ և նրանց վրա պետք է տարածվի օտարերկրյա գործակալի մասին օրենքը»,– ասում է Աթոյանը։

Տարվա ընթացքում սկանդալային բացահայտումներ եղան նաև եվրոպացի պաշտոնյաների` ադրբեջանցիների կողմից կաշառվելու մասին։ Հարցին, թե ինչպես է Ադրբեջանին հաջողվում գնել մեծ եկամուտներ ունեցող պաշտոնյաներին, Աթոյանը պատասխանեց. «Եթե մարդը բարձր աշխատավարձ է ստանում, նշանակում է այդ գումարները շատ ավելի բարձր պետք է լինեն։ Իսկ նավթ ու գազ արտահանող հարուստ երկրների համար խնդիր չէ մուծել միլիոններ ու ստանալ քաղաքական դիվիդենտներ»։

Референс-лаборатория в Ереване - Sputnik Արմենիա
Հայաստանի բիոլաբորատորիաները. արդյոք ճի՞շտ են զենք մշակելու խոսակցությունները

Ուղեղային կենտրոնների 90%-ը ստեղծվել է 2-րդ համաշխարհային պատերազմից հետո։ Դրանց անհրաժեշտությունն առավել զգալի է դառնում քաղաքական բարդ իրավիճակներում։ Ուղեղային կենտրոնները փորձագիտական–վերլուծական կառույցներ են, որոնք իրականացնում են ուսումնասիրություններ, հարցումներ, դրանք ներկայացնում հանրությանը, կամ քաղաքական էլիտային։ Երբեմն իրականացվում է նաև հակառակ գործընթացը` այս կամ այն քաղաքական շրջանակի տեսակետը դասընթացների, սեմինարների միջոցով փոխանցում են հանրությանը` յուրօրինակ երկկողմ կամրջի դեր կատարելով պետության ու հասարակության միջև։

Ուղեղային կենտրոնները ոչ կառավարական կազմակերպություններ են, որպես կանոն ունեն սեփական ֆինանսավորման աղբյուրներ` դրամաշնորհների տեսքով։ Աշխարհի շատ երկրներում, սակայն, Վարդան Աթոյանի խոսքով, դրանք ֆինանսավորվում են պետության կողմից։ Օրինակ` Չինաստանում ուղեղային կենտրոնների 95%-ը պետական ֆինանսավորում ունի։ Սա, ըստ Աթոյանի, թեև որոշ չափով լուծում է կաշառվելու հնարավորության խնդիրը, բայց մյուս կողմից մտավախություն կա դառնալու բյուրոկրատական ապարատի կցորդը։

Լրահոս
0