ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի — Sputnik. «Ты супер! Танцы» միջազգային մրցույթի երրորդ փուլը կկայանա շաբաթ օրը` դեկտեմբերի 9-ին։
Մասնակիցների պարային ելույթները հնարավոր կլինի դիտել НТВ հեռուստաընկերության և Sputnik Արմենիայի եթերում դեկտեմբերի 9-ին, Երևանի ժամանակով 22։00-ին։
Դավիթը 17 տարեկան է, Աստղիկը` 16։ Աստղիկը դեռ դպրոց է հաճախում, քանի որ 7 տարեկանում է դպրոց ընդունվել, իսկ Դավիթը սկսել է դպրոց հաճախել վեց տարեկանից: Այս տարի նա ընդունվել է Գյումրու գեղարվեստական ակադեմիայի թատերական արվեստի բաժին: Մանկատուն է եկել առաջին դասարանում, իսկ Աստղիկը «Թռչունյան տուն» կրթահամալիր-մանկատանն է հայտնվել հինգ տարի առաջ:
«Ты супер! Танцы» միջազգային մրցույթը, որն անցկացնում են ՆՏՎ հեռուստաընկերությունը և Sputnik գործակալությունն ու ռադիոն, միավորել է Ռուսաստանի, ԱՊՀ-ի ու Բալթյան երկրների տարբեր անկյուններում բնակվող տաղանդավոր երեխաներին և նրանց նվիրական երազանքներն իրականացնելու հնարավորություն է տվել։
«Ты супер! Танцы» միջազգային մրցույթի պրեմիերան կայացել է սեպտեմբերի 2-ին։ Նախագծին մասնակցում են ավելի քան 140 պատանի պարող 10 երկրից։