00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:01
4 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
27 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Советское кино в период холодной войны
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Кино, сделанное в странах соцлагеря
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նալբանդյանն ու Մամեդյարովը «սև աշխատանք» են կատարում. քաղտեխնոլոգ

© AP Photo / Ivan SekretarevЭдвард Налбандян и Эльмар Мамедъяров
Эдвард Налбандян и Эльмар Мамедъяров - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են նախագահների ձեռք բերած պայմանավորվածությունների մանրամասները, կարծում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Արցախի կարգավորման երեք հիմնական սկզբունքը, որոնք ավելի վաղ հաստատել էին ինչպես Արևմուտքում, այնպես էլ Մոսկվայում, կարծում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Президент Турции Реджеп Тайип Эрдоган во время встречи со сторонниками. Стамбул, Турция - Sputnik Արմենիա
Էրդողանի արցախյան «այրոցը». Թուրքիան Բաքվի համար հրթիռային second-hand է պատրաստում

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կայացել է դեկտեմբերի 6-ին Վիեննայում։

«Դժվար թե բանակցությունների օրակարգում որևէ նոր բան լինի։ Հավանաբար, որոշակի ճնշման ֆոնի ներքո ավելի առարկայական են եղել լարվածությունը թուլացնելու մեխանիզմների մասին քննարկումները, որոնց մասին հիշատակվել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` Շվեյցարիայում կայացած հանդիպման արդյունքում», — ասաց Հակոբյանը։

Արտգործնախարարները, նրա խոսքով, նոր պայմանավորվածություններ ձեռք բերել չեն կարող։ Քաղտեխնոլոգի խոսքով` նրանք «սև աշխատանք» են կատարում. այսինքն աշխատում են մի բանի վրա, ինչի մասին պայմանավորվում են նախագահները կամ առաջարկում են համանախագահները։

«Չեմ կարծում, թե որևէ լուրջ բան կա։ Ըստ ամենայնի, խոսքն ինչ-որ մանրամասների մասին է։ Հավանաբար, կողմերը քննարկում են նախագահների նոր հանդիպման հնարավորությունը։ Բանակցությունների սեղանին որևէ նոր բան չկա դրված և լինել չէր կարող», — ասաց Հակոբյանը։

Բանակցությունների ֆոնը, նրա խոսքով, ցույց է տալիս, որ Արևմուտքն ու Ռուսաստանը հակամարտող կողմերի հետ պայմանավորվել են, որ ներկա քննարկումները երեք սկզբունքին են վերաբերելու։

ՀԱՊԿ անդամ-պետությունների ղեկավարների` Արցախին վերաբերող վերջին հայտարարության մեջ նշվում է, որ հակամարտությունը կարող է կարգավորվել ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի սկզբունքներին վերաբերող միջազգային նորմերի և սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնակարգի, ինչպես նաև Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա։

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի վերջին հանդիպումը կայացել է հոկտեմբերի 16-ին Ժնևում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ։ Համանախագահները հայտարարել են, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում։

Ժնևում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները վերջին տարիների ընթացքում առաջին անգամ համատեղ հայտարարություն ընդունեցին։ Նախագահները պայմանավորվեցին միջոցներ ձեռնարկել «լարվածությունն ավելի թուլացնելու համար»։ Հանդիպումից մի քանի օր անց առաջնագծում դիպուկահարի հարվածից Արցախի ՊԲ զինծառայող մահացավ։

Լրահոս
0