00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու է հայկական քաղաքների վրա դաջվել «աղետի գոտու» դրոշմը

© Sputnik / Александр Гращенков / Անցնել մեդիապահոցЖертвы землетрясения в Армении
Жертвы землетрясения в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կայսրությունը վերանում էր դժվար ու բավական արյունալի ընթացքով։ Ձեռակերտ աղետներին` ազգային հակամարտություններ և Չեռնոբիլ, ավելացավ նաև Հայաստանի հյուսիսում տեղի ունեցած երկրաշարժը։ Բնությունն ասես սարսափելի ու մեծ վերջակետ էր դնում։

1988 թվականի դեկտեմբերի 7-ի առաջին ցնցումից հետո մարդկությունը սկսեց գործել։ Բոլորը գործում էին իրենց արժեհամակարգի և բարոյականության համապատասխան. Երկիր մոլորակն իր ցավակցությունն էր հայտնում ու փորձում աջակցել իր կարողությունների սահմանում. հարևան հանրապետությունը շնորհավորում էր ու աղետի կրկնություն մաղթում։ Ռիժկովի արցունքներն ինքս եմ տեսել, ասում են` արտասվել է նաև Գորբաչովը, ինչն անհավատալի է. այդ հրեշը նման հույզերից պետք է որ զուրկ լինի։ Կասեք` անցած-գնացած բա՞ն է։ Կասեք` պետք չէ անցյալի մեջ փորփրե՞լ, ավելի լավ է առա՞ջ նայել։ Այսօր` դեկտեմբերի 7-ին, լրացավ աղետի 29 տարին, յուրաքանչյուր ոք այդ օրը յուրովի կհիշի. ոմանք կաղոթեն, ոմանք կլռեն…

Самолет с первой партией плазмы крови для пострадавших от землетрясения в Армении - Sputnik Արմենիա
Ֆիդելի արյունը` Հայաստանի համար. ինչպես էր կուբացի բժիշկը փրկում հայերին

Սակայն գրեթե 30 տարի անց երկրաշարժը դեռ պատմության մի մաս չի դարձել։ 29 տարի անց` 2017 թվականին, մամուլում ահա այսպիսի տողեր ենք կարդում. «ՀՀ կառավարությունը 258 տուն կհատկացի 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից տուժածներին»։

Եթե մտածես այն մասին, թե ինչ ես կարդում, կարդալու ցանկությունը կկորչի։ Նորմալ մարդու մոտ տեղեկատվական հոսքի մեջ ընթերցված այս տողերը պետք է ներքին շփոթվածություն առաջացնեին։ Նույնիսկ երկար մտածել պետք չէ հասկանալու համար, որ աղետից 29 տարի անց երկրի կառավարությունը դեռ նոր է պատրաստվում բնակարան հատկացնել աղետից տուժած 258 ընտանիքի։ Եվ 30-ամյա տարելիցին կրկին նույն բանն են գրելու և կրկին առաջարկելու են ուրախանալ այդ փաստից։ Ե՛վ 40-ամյա տարելիցին ևս, հավանաբար, 50-ին նույնպես։

Ուղղեք ինձ, եթե սխալվում եմ, բայց այն փաստը, որ այդ շրջանները դեռ ապրում են «աղետի գոտի» դրոշմի ներքո, Հայաստանի բոլոր իշխանությունների (ինչպես անցյալ, այնպես էլ ներկա) ամենամեծ խայտառակությունն է։ Բոլոր կառավարությունների, որոնք եղել են և դեռ, աստված գիտի, որքան կլինեն։ Այլ երկրներ նման ժամանակահատվածում աղքատիկ երկրներից համաշխարհային առաջնորդներ են դարձել։

Բայց, ոչ, «աղետի գոտուն» ձեռքերը չեն հասել. միայն թե եկեք չխոսենք երկրի տնտեսական ծանր վիճակի մասին։ Տնտեսական ծանր վիճակն արդարացում չէ նրանց համար, ովքեր պետք է 30 տարվա ընթացքում այնպես անեին, որ «աղետի գոտին» պատմության դաս լիներ, այլ ոչ թե շարունակեր աղետի գոտի մնալ։

Город Спитак после землетрясения - Sputnik Արմենիա
«Ախր այնտեղ ողջ մնացածներ կան». ինչպես էին հայերին փրկում մահացու որոգայթից

Բայց ոչ, նրանք այլ գործերով էին զբաղված. անկախ երկրի ծանր տնտեսական վիճակից, բոլոր այդ չինովնիկները, բացառությամբ մի քանիսի, մեղմ ասած, հարստություն դիզեցին, իսկ ոմանք նույնիսկ շարունակում են ցանկացած քիչ թե շատ նշանակալի ընտրությունների ժամանակ իրենց թեկնածություններն առաջադրել բարձր պաշտոնների համար։ Եվ ոչինչ, որ նրանց մեծամասնության համար ձայն են տալիս միայն ամենամոտ բարեկամները և նույնիսկ ոչ բոլորը։

Թող նրանք Գյումրի գնան, նայեն այն մարդկանց աչքերին, որոնց մասին չեն մտածել 30 տարվա ընթացքում։ Այնտեղ, ուր աղքատության մեջ է ապրում յուրաքանչյուր երկրորդը, ուր գործազուրկ է յուրաքանչյուր երրորդը։ Սա, ընդգծեմ, պաշտոնական վիճակագրությունն է։ Բայց, չէ՞ որ չեն գնա։ Ոչ թե այն պատճառով, որ խիղճն է տանջում, այլ որ նրանց համար ժամանակ չունեն։ Նրանց, ովքեր մինչև այսօր ապրում են վագոն-տնակներում և կիսաքանդ շենքերում, որոնք ոչ պատուհան, ոչ տանիք ունեն։ Նրանց, ովքեր պարզապես զարհուրելի սոցիալ-տնտեսական պայմաններում են ապրում, ովքեր երկրից չեն հեռացել միայն այն պատճառով, որ տոմսի գումար չունեն։

Պարզ չէ, թե խոստացած 258 տներից որքանն է օգտագործվելու ըստ նշանակության։ Բայց եթե նույնիսկ բոլորը… Նայեք այն հարյուրավոր մարդկանց աչքերին, որոնց պատրաստվում եք գալիք տարում երջանկացնել տներով` աղետից 30 տարի անց։ Եվ վերջապես նրանց, ովքեր հերթագրված են 2023 թվականի համար։

Նայեք նրանց աչքերին, ովքեր տասնամյակներով ապրում են սառը, խոնավ վագոն-տնակներում և դրա պատճառով հիվանդ երեխաներ են լույս աշխարհ բերել ու մեծացրել։ Այդ երեխաները, մասնավորապես, չեն կարող ծառայել բանակում, ի վիճակի չեն աշխատել. եթե նույնիսկ աշխատանքի տեղ գտնվեր։

Բայց չէ որ չեն գնա ու չեն տեսնի։

Իսկ 88-ի դեկտեմբերի զոհ դարձածների հիշատակը թող վառ մնա։

Լրահոս
0