00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆիդելի արյունը` Հայաստանի համար. ինչպես էր կուբացի բժիշկը փրկում հայերին

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցСамолет с первой партией плазмы крови для пострадавших от землетрясения в Армении
Самолет с первой партией плазмы крови для пострадавших от землетрясения в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
1988թ–ի դեկտեմբերի 7–ը ժամանակակից հայ պատմության ամենաողբերգական օրն էր։ Այդ չարաբաստիկ օրվա ժամը 11։41–ին տեղի ունեցած 10–բալանոց երկրաշարժը 25.000 կյանք խլեց և հաշմանդամ դարձրեց 140.000 մարդու։

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. Աղետին հաջորդած քաոսային օրերին հազարավոր մարդիկ ԽՍՀՄ-ի բոլոր անկյուններից շտապեցին Հայաստան, որպեսզի մասնակցեն լեռնային երկրի նույնիսկ դժվարանցանելի վայրերում ընթացող փրկարարական գործողություններին։ Աշխատանքը բարդ էր, քանի որ բնական աղետը վերացրել էր հիմնական հաղորդակցությունները և տուժած շրջանում ոչնչացրել գրեթե ամբողջ ենթակառուցվածքը։ Այդ պայմաններում օգնության ձեռքը եկավ այնտեղից, որտեղից քչերն էին սպասում։

Խոակին Գարսիա Սալաբարիան այդ օրերին Հայաստանում աշխատող կուբացի բժիշկների ջոկատի ղեկավարն էր։ Sputnik Mundo-ին տված բացառիկ հարցազրույցում նա պատմել է, թե ինչպես է նրա թիմը հայտնվել աղետի էպիկենտրոնում և ինչ դժվարությունների ու վտանգների է բախվել այդ ընթացքում։

© Sputnik / Александр Макаров / Անցնել մեդիապահոցՖիդել Կաստրո
Фидель Кастро - Sputnik Արմենիա
Ֆիդել Կաստրո

Աղետի ժամանակ Խոակինը Կուբայի Օլգին քաղաքում Վ. Ի. Լենինի անվան կենտրոնական համալսարանական հոսպիտալի տնօրենն էր։ Այդ հոսպիտալը կառուցվել էր կուբայական հեղափոխության առաջին տարիներին` ԽՍՀՄ-ի հետ համագործակցության շնորհիվ և հանձնվել շահագործման 1965թ-ին։ Այդ ժամանակ հոսպիտալում աշխատել և դասավանդել են միաժամանակ երեք-չորս խորհրդային դասախոս։

Город Спитак после землетрясения - Sputnik Արմենիա
«Ախր այնտեղ ողջ մնացածներ կան». ինչպես էին հայերին փրկում մահացու որոգայթից

«Երբ տեղի ունեցավ երկրաշարժը, մենք հոսպիտալի աշխատողների հետ ստորագրեցինք ցավակցությունների գիրքը և մեր վճռականությունը հայտնեցինք` տուժածներին օգնելու համար։ Մենք այդ գիրքն ուղարկեցինք ԽՍՀՄ դեսպանին, և այդ պահից ի վեր սկսվեցին իրադարձությունները, որոնց արդյունքում կուբացի բժիշկները մեկնեցին աղետի գոտի», — պատմել է Խոակինը։

Այդ ընթացքում Կուբայում արդեն զանգվածային քարոզարշավ էր սկսել` երկրաշարժի զոհերի համար դոնորային արյուն հանձնելու համար` սկսած հենց Ֆիդել Կաստրոյից։

Իսկույն ստեղծվել է կուբացի բժիշկների խումբ, կարճ ժամկետում հաջողվել է հավաքել շուրջ 30 տոննա դեղորայք և սարքավորումներ։ Այդ խմբին Հավանայի օդանավակայանից ուղեկցել է հենց Ֆիդելը։ Խոակինը, որին այդ ժամանակ արդեն նշանակել էին խմբի ղեկավար, մեկ օր առաջ Իլ-76 բեռնատար ինքնաթիռով մեկնել էր Հայաստան։

«Դա վտանգավոր թռիչք էր առանց երկրորդ անձնակազմի, մեկ օրից երկար տևեց», — հիշում է Խոակինը։ Նրա խոսքով` Երևանում մամուլը մեծ հետաքրքրությամբ է դիմավորել է նրանց։ Հենց դուրս են եկել ինքնաթիռից, առաջին հարցը, որ տվել են, եղել է` բերե՞լ է նա արդյոք Ֆիդելի արյունը։ Հայաստանի մայրաքաղաքում խմբի ղեկավարը հանդիպել է ընկերներին, և նրանք միասին մեկնել են Լենինական` Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաք, որը խիստ տուժել էր ավերիչ երկրաշարժից։

«Մենք վայրէջք կատարեցինք օդանավակայանում, որի շենքերի մեծ մասը քանդված էր։ Հաջորդ օրերին այնտեղ երկու օդային վթար եղավ։ Ասում էին, որ այդ օդանավակայանին մոտենալը շատ դժվար է, քանի որ դիրքը բարձր է, բացի դրանից օդանավակայանը չէր նշվում նավիգացիոն քարտեզներում, որովհետև գաղտնի էր, գտնվում էր Թուրքիայի սահմանին», — պատմել է բժիշկը։

Բեռը դասավորելով բեռնատարներում` Խոակինը մի քանի ժամ շարունակ փորձել է կապ հաստատել տեղի իշխանությունների հետ։ Այդ ժամանակ մոտեցել է վարորդներից մեկին և կոտրտված ռուսերենով խնդրել տանել իրեն մինչև մոտակա հիվանդանոց` հույս ունենալով այնտեղ հանդիպել իշխանության որևէ ներկայացուցչի։ Եվ իսկապես, հոսպիտալում նա տեսել է Հայաստանի առողջապահության փոխնախարարին, որի անունը, ցավոք, չի հիշում, բայց ասում է, որ ծնվել էր երկրաշարժից ավերված բնակավայրերից մեկում և կորցրել էր ամբողջ ընտանիքը։

Последствия землетрясения в Ленинакане - Sputnik Արմենիա
Գաղտնիքը բացահայտվեց. Սպիտակի երկրաշարժից առաջ բնությունը հուշում էր, բայց նրան չէին «լսում»

«Տարիներ անց ես դեռ չեմ կարողանում մոռանալ այդ փոխնախարարի դեմքի արտահայտությունը, երբ փլատակների մեջ կորած քաղաքում հանկարծ հայտնվեց մի կուբացի և ռուսերեն ասաց նրան, որ օդանավակայանում 50 մասնագետից և 30 տոննա բեռից բաղկացած խումբ կա։ Առավել ևս չեմ կարող մոռանալ, թե ինչպես էր նա անընդհատ կրկնում` Կուբա, Կուբա, կեցցեք դուք»»։

Խմբի հետ հանդիպումից հետո փոխնախարարն ուղարկել է նրանց մոտակա ֆուտբոլի դաշտ, որտեղ տեղակայված է եղել վրանային քաղաքը` սեփական խոհանոցով։ Այնտեղ զրոյից ցածր ջերմաստիճանի պայմաններում կուբացի մասնագետները 10 օր շարունակ օգնել են տուժած բնակիչներին և անհրաժեշտ օգնություն ցուցաբերել։

Այժմ Խոակինը Սիրա Գարսիայի կենտրոնական հիվանդանոցի տնօրենն է, որը Կուբայի ամենահեղինակավոր բժշկական կենտրոններից է։ Այս ինստիտուտը զբաղվում է աշխարհի տարբեր անկյուններից ժամանած մարդկանց ծանր հիվանդությունների պրոֆիլակտիկայով և բուժմամբ։

Այս պահին մոտ 49.000 կուբացի բուժաշխատողներ միջազգային առաքելություններ են կատարում 66 պետությունում, ամենից առաջ` զարգացող երկրներում։ Այս տարվա սեպտեմբերին Մեքսիկայում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժից նրանք օգնել են ավելի քան 13.000 տուժածի։ 1986թ-ից մինչ օրս ԽՍՀՄ-ից և հետխորհրդային տարածքից ավելի քան 24.000 երեխա վերականգնման կուրսեր են անցել Կուբայում` Չեռնոբիլի վթարի զոհերի օգնության ծրագրով։

Լրահոս
0