ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանից ապրանք արտահանողերին ավելի արագ կվերադարձնեն ԱԱՀ-ն։ Այդ մասին խորհրդարանում հայտարարեց տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը` ներկայացնելով Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների փաթեթը։
Այժմ արտասահմանում ապրանք վաճառող արտահանողները վճարում են վաճառքի գնի ԱԱՀ, բայց 90 օրվա ընթացքում այն վերադարձվում է։
Այժմ այդ ժամկետը կկրճատվի մինչև 30 օր։