00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընտանեկան ստուգումներ Հայաստանում. փոխնախարարը պատասխանեց տհաճ հարցին

© SputnikДомашнее насилие
Домашнее насилие - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ո՛չ ոստիկանները, ո՛չ էլ քննիչներն ընտանիքներում տեսչական ստուգում կատարելու իրավունք չեն ունենա։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. «Ընտանեկան բռնության կանխարգելման» մասին օրինագիծը չի նպաստի ընտանեկան գործերին միջամտելուն։ Այս մասին խորհրդարանում կայացած քննարկումների ժամանակ ասաց Հայաստանի արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը։

Шенгавит, Ереван. - Sputnik Արմենիա
Ապաստարաններում թաքնված իրականությունը և ընտանեկան բռնության դեմ օրենքի մութ կողմերը

Նա հիշեցրեց, որ օրինագիծը հոգեբանական ու իրավական աջակցություն է առաջարկում (անհրաժեշտության դեպքում նաև ապաստարան) այն մարդկանց, որոնք տառապում են ընտանիքի անդամների ծեծից ու ծաղրանքներից։ Առաջարկվում են նաև ագրեսորի ու զոհի (կնոջ ու տղամարդու կամ երեխայի ու ծնողի) հաշտեցման միջոցներ։

Այնուամենայնիվ, ո՛չ ոստիկանները, ո՛չ քննիչներն ընտանիքներում տեսչական ստուգում կատարելու իրավունք չեն ստանա։

«Այդ օրենքն այն մարդկանց համար է, որոնք օգնություն կխնդրեն», — ասաց Քոչարյանը։

Ավելի վաղ նախարարի տեղակալը նշել էր, որ հանրապետության սպանությունների 17%-ը տեղի է ունենում հենց ընտանիքներում։

Օրինագծին հավանություն են տվել Հայաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչները։ Իսկ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նշել էր, որ տուժածների համար ապաստարանների դռները բաց են Հայ առաքելական եկեղեցու քահանաների համար։

Арташес Халатян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Խալաթյան. «Ընտանեկան բռնության մասին օրինագիծն ընտանեկան նոր վեճերի է հանգեցնելու»

Ընդդիմությունը նույնպես համաձայնել է, որ օրինագիծը չի խախտում ընտանիքի անձեռնմխելիությունը։

«Եթե, օրինակ, ամուսինը երեխաներին ու կնոջը վերակենդանացման բաժին է հասցրել կամ էլ պարզապես սպանել է նրանց, այդ ժամանակ հասարակությունն իրավունք ունի՞ միջամտելու։ Գուցե պետք է։ Թե՞ պարտադիր է, որ ծեծեն կամ սպանեն։ Եթե չեք ուզում, որ խառնվեն ձեր ընտանեկան հարաբերություններին, մի հասցրեք նման իրավիճակների»,- ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ արդարադատության նախարարության ներկայացուցիչներն արդեն բազմաթիվ անգամ հայտարարել են, որ օրենքը չի միջամտելու ընտանեկան փոխհարաբերություններին։

«Ընտանեկան բռնության կանխարգելման» մասին օրինագիծը պաշտոնյաների ու փորձագետների բուռն քննարկմանն է արժանացել։ Հատկապես վիճելի է համարվում ծնողների մեղավորության կանխավարկածի կետը։

Թեև Հայ առաքելական եկեղեցին առայժմ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել, այնուհանդերձ հոգևորականները նույնպես օրինագիծը համարում են անհեթեթ, իսկ անվանումը` ոչ տրամաբանական։

2017թ-ի առաջին 9 ամսվա ընթացքում ոստիկանությունը քննել է ընտանեկան բռնության 602 դեպք, որոնց փաստերով հարուցվել է 142 քրեական գործ։ 2016 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է 521 դեպք, իսկ քրեական գործ է հարուցվել 97-ի փաստով։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է անչափահասների նկատմամբ բռնության 146 դեպք, որոնցից 52-ը` սեռական բնույթի։

Լրահոս
0