ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Ռուսաստանը գնալու է միայն առաջ, և այդ շարժման ժամանակ ոչ մեկը և երբեք նրան չի կանգնեցնի, ԳԱԶ գործարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ես նախագահի պաշտոնի համար կառաջադրեմ իմ թեկնածությունը»,- հայտարարել է նա։
«Միասնական Ռուսաստան» կուսակցությունը կսատարի նրան։
Այսօր ավելի վաղ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը ելույթ էր ունեցել «Ռուսական կամավոր 2017» մրցանակաբաշխության արարողության ժամանակ և պատասխանել հաջորդ ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու հարցին։
Կամավորներին հետաքրքրող հարցին նախագահը պատասխանել էր` ես միշտ ձեզ հետ եմ։
«Ցանկացած մարդու համար դա պատասխանատու որոշում է։ Այդ կապակցությամբ ե՛ս ձեզ հարց ունեմ։ Եթե ես որոշում կայացնեմ, դուք ինձ կսատարե՞ք»,- հարցրել էր Պուտինը։
ՌԴ նախագահի հերթական ընտրությունը կկայանա 2018 թվականի մարտին, քարոզարշավը կմեկնարկի դեկտեմբերին։
Վլադիմիր Պուտինը ՌԴ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2000 թվականի մարտի 7-ից 2008 թվականի մայիսի 7-ը, այնուհետև` 2012 թվականի մայիսի 7-ից մինչև այսօր։