ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Երևանում ու Արարատյան դաշտում, ինչպես և հանրապետության այլ տարածքներում, այսօր սպասվում են տեղումներ` ցերեկը թաց ձյան և ձնախառն անձրևի, երեկոյան ու գիշերը ձյան տեսքով։
Ձյունը կշարունակվի մինչև դեկտեմբերի 7-ի առավոտ, ապա` աստիճանաբար կդադարի։
ԱԻՆ–ը հայտնում է, որ ձյունը ոչ միայն կտեղա, այլև կնստի։ Երևանի բարձրադիր գոտում գիշերը կձևավորվի` 5-10, ցածրադիր գոտում՝ 2-5 սմ–անոց ձնածածկույթ։
Հիշեցնենք, որ Երևանում վերջին օրերին ձևավորված մառախուղի ու լճացած սառը օդի հետևանքով օդերևութաբանները մինչ այս պահը մտավախություն ունեին, որ մայրաքաղաքում տեղումներ չեն լինի։