00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջիգարխանյանը սև մոգության զո՞հ է. Վիտալինան խոսել է հղիության մասին

© Виталина Цымбалюк-Романовская/FacebookАрмен Джигарханян и Виталина Цымбалюк-Романовская
Армен Джигарханян и Виталина Цымбалюк-Романовская - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արմեն Ջիգարխանյանի և Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի շուրջ կրքերը չեն հանդարտվում։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ներկայացուցիչ Էլինա Մազուրը հերքել է սև մոգությամբ զբաղվելու մասին լուրերը։ Նա այդ մասին խոսել է Ռոսիա 1-ի «Ուղիղ եթեր» հաղորդման շրջանակում։

Մազուրի հասցեին հնչող մեղադրանքների մասին հիշեցրել է հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը` նշելով, որ Մազուրին նաև էքստրասենս են համարում։

Армен Джигарханян с супругой Виталиной Цымбалюк-Романовской - Sputnik Արմենիա
Ապշեցուցիչ շրջադարձ Ջիգարխանյանի գործում. դերասանն ու Վիտալինան իրականում չեն ամուսնալուծվե՞լ

«Ես պատասխան չունեմ։ Անհեթեթություն է… Բայց չեմ թաքցնի, որ ես սարսափելի ցնցում եմ ապրել հինգ տարի, երբ մահացան լիովին առողջ ծնողներս։ Մայրս շատ ծանր հեռացավ, նրան վրաերթի էին ենթարկել շքամուտքի մոտ` տարօրինակ մի հատվածում, որտեղ նման բան չպետք է լիներ։ Մեկ տարի շարունակ պայքարում էի մորս կյանքի համար, բայց նա մահացավ», — նշել է Մազուրը։

Այնուհետև հայրը, չդիմանալով սիրելի կնոջ կորստին, դադարել է ուտել և մահացել է սրտի կաթվածից։

«Ինձ մեղադրեցին այն բանի համար, որ ծնողներս մահացել են սև մոգության պատճառով», — ասել է Վիտալինայի ներկայացուցիչը։

Հաղորդման ընթացքում քննարկվել է նաև «հասարակաց տուն պահելու» թեման։ Մազուրի խոսքով` ինքը «որևէ կապ չունի դրա հետ»։

«Մի կին, որն ինձ խոշոր գումար էր պարտք, նվիրեց իր բիզնեսի մի մասը», — ասել է Ջիգարխանյանի նախկին կնոջ ներկայացուցիչը։

Հղիություն

Հաղորդման ընթացքում Վիտալինան էլ պատմել է, որ Արմեն Բորիսովիչը երեխա է ուզել այն օրվանից, երբ մահացել է նրա դուստրը։ Նախկին կինն ասել է, որ դա ցավոտ թեմա էր դերասանի համար։

«Արմեն Բորիսովիչի նախորդ կինը չի ցանկացել այլևս երեխա ունենալ։ Մենք նման խոսակցություն ունեցել ենք, ես նրան չեմ մերժել։ Բայց ես կարծում եմ, որ դրան որոշակի ժամանակ էր պետք հատկացնել։ Ես իսկապես դեմ չէի, ինձ թվում է` ցանկացած կին ուզում է երեխա ունենալ սիրելի մարդուց», — պատմել է Վիտալինան։

Ջիգարխանյանի նախկին կինը հերքել է հղիության մասին լուրը։

Экспертно-медийный семинар на тему: Театральная культура в Союзном государстве: взаимосвязь и влияние - Sputnik Արմենիա
Արմեն Ջիգարխանյանը կնոջը չի կարողանում ներել երեխայի համար

«Ես իսկապես հղի չեմ։ Եթե իհարկե չեն հղիանում մամուլում տարածված լուրերից, ապա ես իսկապես հղի չեմ», — ասել է Վիտալինան։82-ամյա դերասան Արմեն Ջիգարխանյանի և նրա 38-ամյա կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի մասին սկսեցին խոսել հոկտեմբերի առաջին տասնօրյակում, երբ դերասանը հայտնվեց հիվանդանոցում և հայտարարեց, որ պատրաստ չէ ներել իրեն ցավ պատճառած կնոջը։

Ավելի վաղ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, որ Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնում տնօրենի պաշտոն էր զբաղեցնում, սեփական ցանկությամբ հեռացել էր թատրոնից և հայտարարել, որ ցանկանում է ամուսնալուծվել։

Դրանից հետո Ջիգարխանյանը պաշտոնական նամակ էր ուղղել Մոսկվայի մշակույթի դեպարտամենտ` իրեն և թատրոնի արտիստներին «կոլեկտիվի նորմալ աշխատանքին խանգարող խաբեբաներից» պաշտպանելու խնդրանքով։

Հոկտեմբերի վերջին Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնում հետաքննչական գործողություններ անցկացվեցին դերասանի կորցրած անձնագրի վերաբերյալ քրեական գործով։ Տեղեկացվեց նաև, որ խուզարկություն է անցկացվել Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի բնակարանում, առգրավվել են արտասահմանյան անձնագիրը, բժշկական փաստաթղթերն ու Ջիգարխանյանի կտակը։

Լրահոս
0