ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. Կրկնակի օլիմպիական չեմպիոն, հայտնի սուսերամարտիկ Յանա Եգորյանը մոր հետ լուսանկար է հրապարակել Instagram-իր էջում։
«Մայրիկս ու ինչ-որ լակոտ… Ավելի ճիշտ` ես»,- լուսանկարի տակ գրել է նա։
Եգորյանը սուսերամարտի Ռուսաստանի հավաքականի մարզիկ է, որը ոսկե մեդալ է նվաճել Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում։ Հոկտեմբերի կեսին նա իր պատմական հայրենիքում է եղել և նախատեսում է առաջիկայում կրկին գալ։ Հայտնի սուսերամարտիկը հանդիպել է հոր` Կարապետ Ալավերդյանի հետ, որին 17 տարի չէր տեսել։ Ծնողներն ամուսնալուծվել են, երբ նա վեց տարեկան է եղել։ Մայրը աղջկան իր ազգանունն է տվել, քանի որ պաշտոնապես ամուսնացած չի եղել Յանայի հոր հետ։