Մարինե Եղոյան
Հայաստանում կամավորությամբ հիմնականում զբաղվում են երիտասարդները։ Մարինե Եղոյանը նշում է, որ վերջին տարիներին փոքր-ինչ փոփոխություն է եղել, և տարիքային շեմը իջել է, ակտիվացել են նաև դպրոցահասակ երեխաները` 14-15 տարեկանից սկսած։
Հայ կամավորների բանկի կամավորները ներգրավվում են ամենատարբեր միջոցառումներում. ոլորտային սահմանափակումներ չկան։
«Չկա մի ոլորտ, որտեղ երիտասարդները կամավորական աշխատանք չեն իրականացնում»,- ասում է «Հայ կամավորների բանկ» երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահը։
Սակայն, ըստ Եղոյանի, կամավորական աշխատանքի մշակույթը լիարժեք ձևավորված չէ մեզ մոտ։
Երիտասարդներին ավելի շատ հետաքրքրում են փառատոների, համերգների կազմակերպումը, կրթական ծրագրերը։