00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիան դառնում է մաֆիական պետությու՞ն. Foreign Affairs

© AFP 2024 / Emmanuel DUNANDПрезидент Турции Реджеп Эрдоган
Президент Турции Реджеп Эрдоган - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիայի իշխանությունների հետ կազմակերպված հանցավորության կապերի բացահայտմանն ի պատասխան` Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի ուժեղ է կշտամբում ԱՄՆ–ին` մեղադրելով նրան իշխանափոխության փորձի մեջ։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. Թուրքիայում կազմակերպված հանցավորությունը վերածնվում է, դրա հնարավոր կապերը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ստիպում են նրան «հարձակվել» ԱՄՆ–ի վրա, որպեսզի հեռացնի իրենից կասկածները, գրում է ամերիկյան Foreign Affairs ամսագիրը։

Президент Турции Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Էրդողան. ԱՄՆ–ն ահաբեկիչներին զենք են տալիս, իսկ Թուրքիային` ոչ

«Թուրքիան վերածվում է մաֆիական պետության» վերնագրով հոդվածում հեղինակները դիտարկում են Ֆլորիդայում ձերբակալված թուրք–իրանական գործարար Ռեզա Զարաբի գործը, որին մեղադրել են հակաիրանական պատժամիջոցները շրջանցելով «ոսկի` նավթի փոխարեն» սխեմայի ստեղծման մեջ։

Հրատարակությունը հնարավոր է համարում, որ այդ սխեման աշխատել է ազգականների և Թուրքիայի կառավարությունում նախարար ընկերների աջակցությամբ։ «Հետաքննություն սկսելուց հետո մեղադրանքները հանվել են, իսկ չորեքշաբթի Զարաբը զբաղեցրել է վկայի տեղը` հայտարարելով, որ նա կաշառել է էկոնոմիկայի նախարարին», – գրում է ամսագիրը։

Տեքստում նշվում է, որ գործը կարող էր ազդել Էրդողանի վրա, ուստի նա կշտամբել է ԱՄՆ–ին` քննադատելով դավադրություն կազմակերպելու մեջ. իբր դա արվում է Թուրքիայում իշխանափոխություն անելու նպատակով, որում ներքաշված է «Հիզմեթ» շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը։ Էրդողանը հենց նրան է մեղադրել 2016թ–ին հեղաշրջում կատարելու փորձի մեջ։

Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Սկանդալային լուսանկարի պատճառով Էրդողանը հետ է կանչել զինվորներին ՆԱՏՕ–ի զորավարժություններից

2009թ–ին երկրի գլխավոր հակաթմրանյութային մարմինը` Մաքսանենգության դեմ պայքարի բաժանմունքը, արձանագրել է նավթի անօրինական առևտրի հետ կապված 800 դեպք, սակայն մինչև 2014թ–ը նման գործողությունների ընդհանուր թիվը կազմել է շուրջ 5000։

Ավելի վաղ Քեմալ Քիլիչդարօղլուն` թուրքական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդը, հրապարակել է փաստաթղթեր, որոնք վկայում են միլիոնավոր գումարների մասին` փոխանցված թուրք նախագահ Էրդողանի և նրա ընտանիքի անդամների անունից օֆշորներին։

Իր վերջին ելույթում Էրդողանը հայտարարել է, որ Վաշինգտոնը փորձում է խտրականություն դնել և պատժել Անկարային` իր սցենարին չենթարկվելու համար։ Նրա խոսքով` ԱՄՆ–ն անում է դա FETÖ–ի (ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությունը) հետ։

Էրդողանը նաև մեղադրել է Վաշինգտոնին Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությանն աջակցելու մեջ։ Նրա խոսքով` այդ սցենարի մի մաս են կազմում ԱՄՆ–ում Թուրքիայի քաղաքացիների դեմ դատավարությունները։

Լրահոս
0