ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. «Աերոֆլոտ» ավիաընկերության Մոսկվա-Երևան հետաձգված չվերթի ուղևորները Հայաստան կհասնեն մեկ այլ չվերթով, Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը։
«Մոսկվայից թռիչքը կիրականացվի 12։20 Երևանի ժամանակով, իսկ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կկատարի 03։10-ին»,- ասաց նա։
Նշենք, որ չեղարկվել էր SU1868 չվերթը, որի ուղևորները Երևան կգան SU1966 չվերթով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ եղանակային պայմանների պատճառով «Աերոֆլոտ» ավիաընկերությունը չեղարկել է 60 չվերթ, հետաձգել` 35-ը։