00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
37 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աղմկոտ միջադեպ Բաքվում. նախկին բարձրաստիճան պաշտոնյային մահացած են գտել

© Sputnik / Табылды Кадырбеков / Անցնել մեդիապահոցТюрьма
Тюрьма - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մամեդովը ցմահ բանտարկված էր, նա ինքնասպանություն է գործել։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի ներքին գործերի նախարարության քրեական քննության գլխավոր վարչության նախկին աշխատակից Գաջի Մամեդովը, որը 11 մարդու մահվան հետ կապ ուներ, բանտի հիվանդանոցում ինքնասպանություն է գործել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Մամեդովը գլխավորել էր 11 մարդու մահվան հետ կապ ունեցող խմբավորումն ու ցմահ բանտարկված էր։ Միջադեպը գրանցվել է Ադրբեջանի Արդարադատության նախարարության պատժի ծառայության մասնագիտացված տուբերկուլյոզային բժշկական հաստատությունում։

Международный олимпийский комитет - Sputnik Արմենիա
Բաքվի պահակային շները կամ սպորտը` Միջազգային օլիմպիական կոմիտեից դուրս

Բաքվի դատախազությունում այդ փաստով գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 125 հոդվածով («ինքնասպանության հասցնել»), հետաքննությունը փորձում է պարզել ինքնասպանության հանգամանքներն ու դրդապատճառները։

2007 թվականին դատարանը մեղավոր է ճանաչել Ադրբեջանի ներքին գործերի նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին մի շարք ծանր հանցագործություններ կատարելու համար, այդ թվում նաև աղմկոտ սպանությունների ու գրավ ստանալու նպատակով առևանգումների մեջ։ Ցմահ բանտարկության են դատապարտվել, մասնավորապես, Մամեդովը, և մի շարք բարձրաստիճան ադրբեջանական պաշտոնյաներ։ Խմբավորման մի քանի անդամ դատապարտվել են մինչև 15 ազատազրկման։

Խմբավորման աղմուկ արած հանցագործությունների շարքում է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի միության փոխնախագահ Ֆաթուլլահ Գուսեյնովի, կրիմինալիստիկայի բաժնի պետ, դատախազության ծանր հանցագործությունների քննչական վարչության պետի տեղակալ Ռովշաբ Ալիևի, ներքի գործերի նախարարության թմրանյութերի դեմ պայքարի գլխավոր վարչության բաժնի պետ Ազեր Իսմայլովի սպանությունները, որոնք ամբողջ հանրապետությունում մեծ իրարանցում են առաջացրել։

Խմբավորումը բացահայտվել է 2005 թվականին «Սև գոտի» գործողության արդյունքում, որն անցկացրել են ազգային անվտանգության նախարարության ներկայումս չեղարկված աշխատակիցները։ Դատավարության ընթացքում ապացուցվել է, որ խմբավորման անդամները կապ ունեն 11 մարդու սպանության ու մարդկանց առևանգման հետ։

Լրահոս
0