00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես հայը ծախսեց միլիոնանոց շահումը և պարտք մնաց

© Sputnik / Boris YatsenkoБизнесмен Альберт Бегракян
Бизнесмен Альберт Бегракян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սանկտպետերբուրգցի Ալբերտ Բեգրակյանը պատմել է՝ ինչպես է իր շահած հարյուր միլիոն ռուբլին ծախսել և խորհուրդ է հղել վորոնեժցի թոշակառուին, որ վերջերս մեծ գումար է շահել վիճակախաղում։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik. Ալբերտ Բեգրակյանը սկսել է վիճակախաղերի մասնակցել 1986 թվականից, բայց բախտը բերել է միայն 2009-ին։ Նա 100–միլիոնանոց շահում է ստացել՝ տան մոտ գտնվող կրպակից գնելով հերթական վիճակահանության տոմսը։ Այս մասին գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականը։

Արդեն երկու տարի անց այդ աստղաբաշխական գումարից ոչինչ չի մնացել։ Շահած գումարներն «անհետացել են», Ալբերտը խրվել է պարտքերի մեջ, ու նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել։

Նա Հայաստանից Ռուսաստան է տեղափոխվել 2001 թվականին, Սանկտ Պետերբուրգի մոտակա Կիլպինո քաղաքում բնակարան է վարձել ու խանութ բացել։

«Սկզբում նույնիսկ ճաղերի գումար չունեի։ Մեկուկես ամիս աշխատավայրում էի գիշերում, որպեսզի ապրանքը չգողանան։ Մի երկու անգամ թմրամոլների հետ եմ կռվել», — պատմել է Բեգրակյանը։

Հետո հաջողությունը ժպտացել է․ գործը սկսել է ծաղկել, մեքենա է գնել, կարողացել է ավտոսերվիս բացել, շինարարությամբ զբաղվել։ Բայց հետո նորից է սնանկացել։

Վիճակախաղերի սիրահար Ալբերտ Բեգրակյանը «Գոսլոտոյի» հաջողակ տոմս է գնել, որում համընկել են 45 թվից վեցը, ու նա մեկ վայրկյանում միլիոնատեր է դարձել` շահելով հարյուր միլիոն ռուբլի, ինչն այն ժամանակ երեք միլիոն դոլար էր կազմում։

Принц Аль-Валид бин Талал бин Абдельазиз Аль Сауд - Sputnik Արմենիա
Հայկական արմատներ ունեցող արքայազնը «փտելու» է հինգ աստղանի հյուրանոցում

Նորաթուխ միլիոնատերն ավտոմեքենա է գնել Հայաստանում ապրող հոր համար, բաժանել է 12 միլիոն ռուբլի կազմող պարտքերը և հեռացել վարձակալած բնակարանից։

«Միանգամից նոր ընկերներ ձեռք բերեցի։ Հեռախոսս անդադար զնգում էր։ Ինձ դիմում էին նույնիսկ այնպիսի մարդիկ, որոնց քսան տարի չէի տեսել։ Ու ես պարտքով գումար էի տալիս։ Ոչ բոլորին, բայց շատերին։ Ստացական չէի վերցնում», — պատմել է Ալբերտը։

Նա այդ փողով իր համար վերջին մոդելի «Լեքսուս» է գնել, քրոջ համար` բնակարան Հայաստանում։ Սանկտ Պետերբուրգում մեծ բնակարան է գնել ու 16 միլիոն դոլարով նորոգել այն։

Հայկական շռայլ հոգին չի կարողացել գումարն իր մոտ պահել։ Ալբերտը նաև գումար է տվել Կոլպինոյի ծերանոցին ու  նվիատվություն կատարել այն դպրոցի համար, որտեղ սովորել են դուստրերը։ Բացի այդ, հող է գնել Թամանում՝ հյուրանոց կառուցելու նպատակով ու ևս մի քանի բնակարան Հյուսիսային մայրաքաղաքում։ Եվ գումարը սպառվել է։

Տարվա ընթացքում Ալբերտը պետք է 13 միլիոն ռուբլի հարկ վճարեր։ Նա մի կողմ էր դրել այդ գումարը։ Բայց այդ ժամանակ համաշխարհային տնտեսական ճգնաժամ սկսվեց։ Հյուրանոցի կառուցման համար գումարը չհերիքեց, Բեգրակյանը մի կողմ դրած գումարի 8,5 միլիոնը տվեց պետությանը, իսկ 4,5-ն ուղղեց հյուրանոցի կառուցման գործին։

«Մտածում էի` պարտատերերս կվերադարձնեն այդ չորսուկես միլիոնը, բայց չվերադարձրին։ Ու ես ինքս պարտապան դարձա։ Իմ նկատմամբ քրեական գործ հարուցեցին, ունեցվածքիս վրա էլ կալանք դրեցին», — ասել է Բեգրակյանը։

Բախտը բերել է, որ Պետերբուրգի բնակարաններից մեկը, որ չէր հասցրել սեփականություն ձևակերպել, կարողացել է վաճառել։ Գումարը հերիքել է հարկի մնացած մասը վճարելու համար։ Գործը փակել են։

Գրեթե տասը տարի է անցել, և այսօր Բեգրակյանը փիլիսոփայորեն է մոտենում իր հաղթանակին։ Վիճակախաղում հաղթանակն «իր ընտանիքի համար փորձություն» է անվանում։ Նա համոզված է, որ գումարն արագ է ծախսել, բայց խելամտորեն։

Գործարար Ալբերտ Բեգրակյանը ռեկորդային 506 միլիոն հաղթած վորոնեժցի թոշակառուին խորհուրդ է տալիս փոխել հեռախոսահամարն ու հնարավորինս շուտ հեռանալ քաղաքից։

Լրահոս
0