00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փնտրվում է գրասեր իշխանություն ու կրոնասեր «վաճառական». Շատինի վանքի վտանգավոր սպասումը

Բաժանորդագրվել
Վայոց ձորում գտնվող Շատինի վանքը վտանգավոր է դարձել այնտեղ այցելող հավատացյալների ու զբոսաշրջիկների համար: Վանքն ավերվում է, պատկան կառույցները հեռվից հետևում դրա ավերմանը:

Նելլի Դանիելյան, Sputnik.

Վայոց ձորի մարզի ներկայիս տարածքում գտնվող Շատինի վանական համալիրն օրեցօր փլուզվում է: Արդեն քանդվել են դրա ջրաղացը, պարսպի մի հատվածը, աշտարակը, թափվում են նաև ծածկի քարերը: Այս ամենը ցավալի է ոչ միայն պատմական հուշարձանի ավերման տեասնկյունից, այլև վտանգավոր՝ այստեղ այցելող հավատացյալների ու զբոսաշրջիկների համար:

Ванкский собор, Аранцванк или Паша-ванк – Собор Святых Отцов, впоследствии – Сурб Аствацацин (Пресвятой Богородицы) - армянский кафедральный собор, крупнейшее культовое сооружение старого Тифлиса. - Sputnik Արմենիա
Ո՞Ւր է անհետացել Թբիլիսիի ամենամեծ հայկական եկեղեցին` Հայոց վանքը

Այն, որ Շատինի վանական երբեմնի հզոր համալիրը կործանման եզրին է, ընդունում են նաև մշակույթի նախարարությունում: Դեռևս 2009 թվականին նախարարության մասնագետներն այստեղ մոնիթորինգ են իրականացրել՝ վանքը դասելով առավել վտանգված պատմաճարտարապետական հուշարձանների շարքում: Որոշվել էր նաև հնարավորինս շուտ կանխել դրա հետագա ավերումը: Բայց անցած 8 տարում այդպես էլ ոչինչ չի արվել:

2018 թ.-ին նախանշված են հուշարձանի վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի մշակման աշխատանքները, իսկ թե դրանից հետո երբ կսկսվի բուն վերականգնման փուլը, հայտնի չէ:

Մինչ նախարարությունում գումար են փնտրում վանքի վերականգնման համար, այն շարունակում է քանդվել:

Հուշարձանի ծածկի սալաքարերը թափվել ու տեղից խախտվել են՝ քարաթափման նոր վտանգ առաջացնելով, տանիքի առանձին մասեր էլ դարձել են վտանգավոր, փլուզվել է բրգաձեւ պարսպի մի հատվածը, քանդվել է աշտարակը:

1/2
Շատինի վանք
2/2
Շատինի վանք
1/2
Շատինի վանք
2/2
Շատինի վանք

Շատիվանքը գտնվում է Շատին գյուղից 4 կմ արևելք` ձորամիջի բարձրադիր գոգավորության վրա: Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ` այն կառուցվել է 929թ.-ին՝ Բագրատունի Աբաս Ա թագավորի գահակալության շրջանում: Բաղկացած է եղել եկեղեցուց և վանական միաբանության բնակելի ու տնտեսական նշանակություն ունեցող այլ շինություններից: Վանքի ընդարձակ բակը տեղ-տեղ շրջապատված է բրգաձև պարսպով, որի հարավային հատվածում պահպանվել են վանական համալիրի օժանդակ շենքեր:

Շատինի վանական համալիրը ժամանակին ոչ միայն հոգևոր, այլև հզոր մշակութային, կրթական ու նույնիսկ տնտեսական կենտրոն է եղել: 17-րդ դարում այստեղ գործել է 70-90 հոգանոց միաբանություն, դպրոց, գրատուն, վանքին կից եղել է ջրաղաց, որից մեզ հասել են միայն ավերակները:

Ի դեպ, վերջին անգամ վանքը հիմնանորոգվել է 3.5 հարյուրամյակ առաջ, ինչպես պատմությունն է վկայում՝ ջուղայեցի գրասեր վաճառական Մահտեսի Հակոբի ջանքերով:

Իր գոյության 11 դարերի ընթացքում Շատինի վանական համալիրը երկրին սպառնացող վտանգի ժամանակ իր անառիկության շնորհիվ պատսպարել ու երաշխավորել է ժողովրդի անվտանգությունը: Իսկ այսօր, երբ վտանգը սպառնում է հենց վանքին, դրա օգնության կանչերն անլսելի են մնում, թե պետական այրերին և թե մերօրյա ՙվաճառականներին՚:

 

Լրահոս
0