ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի — Sputnik. Ռուսաստանաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Պաշտպանները» ֆիլմը գլխավորում է տարվա վատագույն ֆիլմերի ցանկը։
Ֆիլմը «Կինոպոիսկում» 3.1 վարկանիշով զբաղեցնում է վատագույն ֆիլմերի առաջին հորիզոնականը, երկրորդում 2014 թվականին նկարահանված «Կովկասի գերուհին» ֆիլմն է։ Լեոնիդ Գայդայի ֆիլմի ռեմեյքը 2.1 վարկանիշ է ստացել «Կինոպոիսկում»։
Ցանկում են հայտնվել նաև «Ամենալավ ֆիլմը» կատակերգությունը (3,3), «Բրիգադա. ժառանգը» մարտաֆիլմը (3,4) և «Կոտրել Բլոգերներին» ֆիլմը (2,2)։